15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս բյուջեն ավելի արդյունավետ է. Գագիկ Մակարյան

«Արդեն երրորդ տարին է, որ բյուջեի չափը գրեթե նույնն է մնում, լավ կլիներ, որ մենք ավելի մեծ թվեր տեսնեինք, քանի որ կառավարության ծրագիրը չնայած  շատ ակտիվ ծրագիր է, բայց բյուջեն սահմանափակ մակարդակի վրա է մնացել»,-այսօր` նոյեմբերի 4-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Մակարյանը նշում է, որ բյուջեում հիմանական ծախսերի ուղղություններն էլ առանձնապես չեն փոխվել. «Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախորդ տարվա պես մեկ երրորդն են կազմում՝ մոտ 805 մլն դոլարի չափ:Սա ցույց է տալիս, որ մեր խնդիրները սոցիալական ոլորտում չեն բարելավվել, կամ էլ զուգահեռ անընդհատ նոր խնդիրներ ենք ունենում, դրա համար էլ չենք հասցնում ապահովել այս ոլորտում ծախսերի նվազեցումը: Տնտեսական, առողջապահության ու պաշտպանության ոլորտի ծախսերը նույնն են մնացել գրեթե, կրթությանը, կարծես թե, մի փոքր ավելացել է»:

Անդրադառնալով բյուջեի դեֆիցիտին, Մակարյանն ասաց, որ  այն փոքր-ինչ ավելի է՝ 320 մլն դոլար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ