26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2016

«Կործանման հիմնական մեխը հասարակության գիտակցության վերացումն է»

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ,  Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ Ազատության հրապարակում ժամը 5-ին կանցկացնեն հանրահավաք-երթ՝ Գայ ֆոքսի դիմակներով: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ  Շահեն Հարությունյանը: Հոր կալանավորումից հետո Շահեն Հարությունյանն արդեն 4-րդ տարին կազմակերպում է Անոնիմուսների երթը՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին: Նա կոչ […]

Արբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը հերթական սադրիչ դրսևորումներից է

Նոյեմբերի 4-ին Բեռլինում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ: Հանդիպմանը ներկա էր Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, արժևորելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, բարձր գնահատեց Գերմանիայի օրենսդիր մարմնի սկզբունքային դիրքորոշումը։ Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց հայ-գերմանական փոխգործակցության և դրա հետագա ամրապնդման և խորացման […]

Քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ ոստիկանին անհիմն մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Գագիկ Գասպարյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ավոյանին: Գագիկ Գասպարյանը հաղորդմամբ հայտնել է, որ որդին՝ Մելիք Գասպարյանը դիմել է Գյումրի քաղաքի Մուշի անձնագրային […]

Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառին ուղղված հատկացումները նվազել են

Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառներին ուղղված՝  ՀՀ 2017 թվականի նախատեսված հատկացումները կազմում են 26,199.5 մլն դրամ` 2016 թ. 26,900.8 մլն դրամի դիմաց: Պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը կազմում են 1,384.8 մլն դրամ` 2016 թ. 1,421.1 մլն դրամի դիմաց: Հիմնանորոգման և շինարարության համար նախատեսված հատկացումները կազմում են 1,086.0 մլն դրամ` 2016 թ. 1,419.5 մլն դրամի դիմաց: Հանգստի […]

«Հարկավոր է ավելացնել հուշարձանների պահպանման գումարները»

Այսօր ԱԺ-ում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ բարձրաձայնեց հուշարձանների և մշակութային արժեքների պահպանման հետ կապված խնդիրները: Նա նշեց՝ իր համար  անհասկանալի է, թե 2017 թվականի բյուջեով ինչո՞ւ են կրճատվել հուշարձանների և մշակութային արժեքների պահպանման, վերականգնման ծախսերը: «Հուշարձանների և մշակութային արժեքների պահպանման, վերականգնման գծով 2016 թվականին հատկացվել է 473.5 մլն դրամ, […]

«Գազի գնի իջեցումը բյուջեի հաշվին չի լինի»

Այսօր 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց  բարձրացրեց գազի սակագնի իջեցման սուբսիդավորման վերաբերյալ: Նա նկատեց, որ իր և Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի բանավոր զրույցից հասկացել է, թե գազի գների իջեցման սուբսիդավորումը՝ 105 հազար ընտանիքների համար, կլինի բյուջեից: Միևնույն ժամանակ, պատգամավորը մեջբերեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի, […]

«Տուգանքների չափը պետք է վերանայել»

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  ողջունելի է   ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմանն ուղղված  փոփոխությունները։ Ըստ նրա՝  միայն մեծ ցանկության դեպքում դա  կարելի է  համարել բիզնես. «Դա  ուղղակի ռեկետ էր: Այլ երկրներում էլ կան նման ծառայություններ, բայց դրանից գոյացած գումարը գնում է պետական բյուջե: Դա […]

Կառավարության ծրագիրն ինքը 6 ամսվա խնդիր է. Արամ Կարապետյան

«Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը, կարմիր գծերից ու արագաչափ սարքերից ստացված եկամուտները պետությանն ուղղելը զուտ նախընտրական բնույթ է կրում»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Կարապետյանը նկատեց, որ  խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցությունը բացարձակապես միտք չունի խորքային փոփոխություններ իրականացնել։ Քաղաքական գործչի խոսքով՝ գլխավորը հարցը, որի շուրջ […]

Արմեն Մուրադյանն ընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը այսօր կայացած Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում  միաձայն ընտրվել է ռեկտորի պաշտոնակատար: Ավելի ուշ կհայտարարվի նոր մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար: Արմեն Մուրադյանը փոխարինելու է Միքայել Նարիմանյանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի