«Գազի գնի իջեցումը բյուջեի հաշվին չի լինի»
Այսօր 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց գազի սակագնի իջեցման սուբսիդավորման վերաբերյալ:
Նա նկատեց, որ իր և Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի բանավոր զրույցից հասկացել է, թե գազի գների իջեցման սուբսիդավորումը՝ 105 հազար ընտանիքների համար, կլինի բյուջեից: Միևնույն ժամանակ, պատգամավորը մեջբերեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի, բյուջեից սուբսիդավորման համար գումաներ չեն տրամադրվի: «Կարապետյանը հայտարարեց, որ բյուջեից այս ծրագրի համար գումար չի հատկացվելու: Հիմա օդում կախված հանելուկ է սա, ի վերջո, գազի գնի սուբսիդավորումը լինելու է բյուջեի՞ց, թե՝ ոչ»,- հետաքրքրվեց Արամ Մանուկյանը: Ի պատասխան պատգամավորի՝ Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, թե իրեց բանավոր զրույցի ժամանակ ինքը պատասխանել է էլէներգիայի սակագնի սուբսիդավորման մասով: «Իրավացի եք՝ Դուք հղում եք արել մեր խոսակցությանը, սակայն ես հարցը, հավանաբար, սխալ եմ հասկացել ու պատասխանել եմ էլեկտրաէներգիայի սակագնի սուբիսդավորման մասին, որ պետությունը նպաստները 1000 դրամ ավելացնում է և 4.35 դրամը սուբսիդավորելու: Ես չեմ ասել, որ գազի գնի նվազման սուբսիդավորումը բյուջեից է լինելու, կամ չեմ ասի չեմ ասել, այլ նման բան չեմ ցանկացել ասել, պարզապես հարցը ճիշտ չեմ հասկացել»: