30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կործանման հիմնական մեխը հասարակության գիտակցության վերացումն է»

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ,  Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ Ազատության հրապարակում ժամը 5-ին կանցկացնեն հանրահավաք-երթ՝ Գայ ֆոքսի դիմակներով:

Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ  Շահեն Հարությունյանը: Հոր կալանավորումից հետո Շահեն Հարությունյանն արդեն 4-րդ տարին կազմակերպում է Անոնիմուսների երթը՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին:

Նա կոչ արեց մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին և երթին: «Ժամանակի ընթացքում մեր երկիրը կործանվում է, և կործանման հիմնական մեխը հասարակության գիտակցության վերացումն է: Այսինքն՝ մեր իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացիների գիտակցությունը բարձր մակարդակի չլինի»,- ասաց Շահեն Հարությունյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ