27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հարկավոր է ավելացնել հուշարձանների պահպանման գումարները»

Այսօր ԱԺ-ում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ բարձրաձայնեց հուշարձանների և մշակութային արժեքների պահպանման հետ կապված խնդիրները:

Նա նշեց՝ իր համար  անհասկանալի է, թե 2017 թվականի բյուջեով ինչո՞ւ են կրճատվել հուշարձանների և մշակութային արժեքների պահպանման, վերականգնման ծախսերը: «Հուշարձանների և մշակութային արժեքների պահպանման, վերականգնման գծով 2016 թվականին հատկացվել է 473.5 մլն դրամ, 2017-ին հատկացվելու է 410.6 մլն դրամ»,- արձանագրեց Աճեմյանը: Պատգամավորը կարծում է, որ սա այն ոլորտն է, որ գումարները պետք է ավելանան, այլ ոչ թե կրճատվեն: Նա նկատեց, որ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ բյուջեի գումարները, նախորդ տարիների համեմատ, քիչ են նվազեցվել, և հետաքրքրվեց, թե ինչու է այս ոլորտին հատկացվող գումարները նվազել: «Այս ոլորտում գումարները միշտ չեն բավականացրել և տարբեր միջոցների են դիմել՝ Համաշխարհային բանկ և այլ միջազգային կազմակերպություններ, որպեսզի հուշարձանները պահպանվեն»,- շեշտեց նա՝ հորդորելով ավելացնել գումարները:

Ի պատասխան պատգամավորի՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե այս հարցով իրեն հնարավորություն տրվեց ուղղել իր սխալն այն տեսակետից, որ իր ասաց նվազումը վերաբերում է հանրագումարային նվազեցմանը: Ջանջուղազյանն ընդգծեց՝ կան ոլորտներ, որոնք ավելի շատ են նվազեցվել: «Փոխարենն այն ոլորտները, որտեղ կարիքն ավելի շատ է եղել, ավելացվել են: Այստեղ կցանկանայի մի բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը, որ բյուջետայի ծախսերի մեջ ներառված է այն, ինչ օրենքներով արդեն իսկ պարտավորություն են ստանձնած: Ցավոք սրտի, առաջնահերթություններն այս տեսակետից փոփոխվել են և կան բաներ, որոնք օրենքով ուզենք, թե չուզենք, միևնույն է, իրականացնելու են»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ այս հատկացումներն իսկապես իդեալական չեն, սակայն այս պահին բյուջեն այսքան է բավարարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ