22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Վթարի պատճառով դժվարանցանելի է Գորիս – Կապան ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ,  Մ2` Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի  247-րդ կմ-ում՝  Գորիս – Կապան հատվածում,  Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Ողողվել են ճանապարհի վերին և ներքին շեպերը, որի հետևանքով ներքին շեպը փլուզվել է, իսկ վերին շեպից թափված քարերը փակել են ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը։

Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վթարից անմիջապես հետո  ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում  ճանապարհը մաքրելու ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ