13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 29, 2016

Վերելակի մեջ էին մնացել

Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ. Բ.-ին դուրս են բերել վերելակից:

«Սասնա ծռեր»-ից Հովհաննես Վարդանյանը հրաժարվում է գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս

Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի պաշտպանի՝ նրա կալանքի երկարացման դեմ բողոքը: Այս մասին տեղեկացնում է Հովհաննես Վարդանյանի պաշտպան Անուշ Մխիթարյանը: Փաստաբանըփոխանցմամբ ՝ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության մեջ գտնվելու հետ: Չնայած այդ առողջական խնդիրներին, Հովհաննես Վարդանյանը հրաժարվում է գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս: Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ին կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Քվեարկեք իմ «աղջկա» օգտին․ Միշել Օբաման աջակցում է Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշարվին եւ աջակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Օրերս Հարավային Կարոլինայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Միշել Օբաման ելույթ է ունեցել ու ասել, որ ցանկալի է, որպեսզի իրենք ունենան այնպիսի նախագահ, որը լրջորեն է վերաբերվում իր աշխատանքի։ «Մեզ այնպիսի նախագահ է պետք, […]

Հերթական հարձակումը դպրոցի վրա․ Սիրիայում կրկին երեխաներ են մահացել /վիդեո/

Սիրիական Հալեպում հերթական դպրոցի վրա է հարձակում տեղի ունեցել։ Ավիահարվածների հետեւանքով 3 երեխա է մահացել եւ կա ավելի քան տասը վիրավոր։ Աիահարվածները բաժին են ընկել ցածր դասարանում սովորող  երեխաների վրա։ Մանրամասները՝ տեսանյութում

Վահան Զատիկյանը հարազատ մարդկանց սրտերում է /վիդեո/

Հայ ժողովուրդը ճակատագրական պահին միշտ էլ իր ծոցից առաջ է բերել նվիրյալ հայորդիների մի աստղաբույլ, ովքեր անմնացորդ նվիրվել են հարազատ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու վեհ առաքելությանը: Այդ նվիրյալների մեջ է նաեւ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչ, «Մալաթիա» Երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար, երջանակահիշատակ  Վահան Զատիկյանը: Ծնվել է 1956թ-ին Ջավախքի Լոմատուրցխ գյուղում, այնուհետեւ ընտանիքի հետ […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև օրակարգին անցնելը մի քանի հանձնարարական: Այսօր հանձնարարականների թիվը մի քիչ շատ է: Սոցիալական ոլորտի վերաբերյալ – Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք  կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի  կարիքավորին, […]

Անհեռանկար է

«Պատկերացնում եմ, որ Սեյրան Օհանյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, բայց որ Քոչարյանի հետ համագործակցի, չեմ կարծում։ Քոչարյանն անհեռանկար է։ Ցանկացած մարդ, ով ուզում է՝ Ռ․ Քոչարյանը հետ գա, նշանակում է՝ ցանկաում է Մարտի մեկը բացել ու պատասխանատվությունը կիսել նրա հետ», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված