28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ից Հովհաննես Վարդանյանը հրաժարվում է գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս

Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի պաշտպանի՝ նրա կալանքի երկարացման դեմ բողոքը:

Այս մասին տեղեկացնում է Հովհաննես Վարդանյանի պաշտպան Անուշ Մխիթարյանը:

Փաստաբանըփոխանցմամբ ՝ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության մեջ գտնվելու հետ: Չնայած այդ առողջական խնդիրներին, Հովհաննես Վարդանյանը հրաժարվում է գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս:

Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ