16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Քվեարկեք իմ «աղջկա» օգտին․ Միշել Օբաման աջակցում է Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշարվին եւ աջակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։

Օրերս Հարավային Կարոլինայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Միշել Օբաման ելույթ է ունեցել ու ասել, որ ցանկալի է, որպեսզի իրենք ունենան այնպիսի նախագահ, որը լրջորեն է վերաբերվում իր աշխատանքի։

«Մեզ այնպիսի նախագահ է պետք, որ հավասարակշռված լինի ու հասուն, լավ կարողանա իրականացնել իր պարտականությունը»,- ասել է նա՝ ակնարկելով նրան, որ մյուս թեկնածու Դոնալդ Թրամփն այդպիսի հատկանիշներ չունի։

 

«Այս տարիների ընթացքում ես լավ ճանաչեցի Հիլարիին, նրա ոչ միայն մասնագիտական, այլեւ անձնական արժեքներն ու համոզմունքները։ Քվեարկեք իմ «աղջկա» օգտին»,- ասել է նա։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ