27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 29, 2016

Պատմական Սեբաստիայում հայտնաբերված հայկական գերեզմանատունը վերակառուցվել է

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը վերակառուցվել է: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ տարածք այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից: Այնուհետև տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Հոկտեմբերի 29-ին քահանայի հանդիսապետությամբ տեղի կունենա գերեզմանատան բացման արարողությունը: Նախատեսված է, որ  շուրջ 40 […]

«Ծրագիրը զգուշավոր է»

«Ես համոզված եմ՝ վեց ամսում ծրագրվածից ավելին կարելի է անել: Մեր երկիրը ծանրագույն վիճակում է: Եթե կառավարությունը մի քիչ էլ աշխատի, այդ դրական առաջընթացն իսկույն կերևա», – անդրադառնալով կառավարության ծրագրի իրագործմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Ծրագիրը զգուշավոր է: Իսկ եթե շատ գործ անելը հաջողվի, ժողովուրդը կրկնակի շնորհակալ […]

Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 29-ին մեկնել է առաջնագիծ, հանդիպել զինվորներին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը, հայ խորհրդարանականներն առաջնագծում համոզվել են հայրենյաց սահմանների անառիկության մեջ: «Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ մեր զինվորների, բանակի և ողջ հայության […]

Աբովյանում, Հրազդանում եւ Եղվարդում մառախուղ է

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի ողջ տարածքում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ովքե՞ր են հրավիրված լինելու ՀՀԿ համագումարին.ՀԺ

«Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։ Պատվիրակների ընտրությունը դեռ չի ավարտվել, նաև հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու հյուրերը։ «Հրավիրել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիային» և ԵԺԿ-ին։ Կհրավիրենք նաև մեզ հետ […]

Ի՞նչ է մտածում նախագահը.Ժամանակ

«Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ԳՄ անդամների բարձրացրած հարցին։ Նախագահը դրական է արտահայտվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այդ մասին տեսակետ կհայտնի օրերս։ ԳՄ-ում «Ժամանակ» -ի աղբյուրները հայտնում են սակայն, որ Սերժ Սարգսյանի խոսքից պարզ է դարձել, որ մեծ հաշվով իշխանությունը դեմ չի […]

Խաչատուր Քոքոբելյանն անակնկալներ է խոստանում

Մամուլը բազմիցս է գրոմ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի շատ դեպի Արևմուտք կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը համագործակցում են և հավանաբար 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնական հանդես կգան: Henaran.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նախ նշեց, որ կցանականար զերծ մնալ «արևմտամետներ» անվանումից, սակայն համաձայնեց՝  այդպիսի ընկալում կա, եթե խոսքը վերաբերում է […]

Ավագ լեյտենանտը դանակահարել է զինվորին. Ժամանակ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը: 51-ամյա Դավիթը պայմանագրային զինծառայող է. նա ինժեներատեխնիկական դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Ըստ դատական ակտի՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Գ.-ն 2016 թվականի հունիսի 14-ի առավոտյան՝ նախաճաշից հետո, գնացել է զորանոցի մասնաշենքի մոտ՝ ինչ-որ մեկից ծխախոտ խնդրելու: Գումարտակի անձանակազմը դեռ […]

Թուրքական կայքն անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղված իրավիճակին

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել է Թուրքիայի հայ համայնքի օրակագում: Թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր «Odatv» լրատվական կայքը: «Ի՞նչ է կատարվում հայ համայնքում» վերնագրով նյութում նշվում է, որ  պատրիարքության հոգևոր խորհուրդը որոշել է անբուժելի հիվանդության պատճառով 8 տարի հիվանդանոցում գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնաթող անել: Այսպիսով՝  նոր պատրիարք ընտրելու համար կրկին դիմում կներցկայացվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի