Պատմական Սեբաստիայում հայտնաբերված հայկական գերեզմանատունը վերակառուցվել է
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը վերակառուցվել է: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ տարածք այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից:
Այնուհետև տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ վերականգնողական աշխատանքներ են կատարվել:
Հոկտեմբերի 29-ին քահանայի հանդիսապետությամբ տեղի կունենա գերեզմանատան բացման արարողությունը:
Նախատեսված է, որ շուրջ 40 հոգուց բաղկացած տեղաբնակ հայերի մի խումբ հոկտեմբերի 28-ին կմեկնի Զառա՝ մասնակցելու նշյալ արարողությանը: