15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խաչատուր Քոքոբելյանն անակնկալներ է խոստանում

Մամուլը բազմիցս է գրոմ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի շատ դեպի Արևմուտք կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը համագործակցում են և հավանաբար 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնական հանդես կգան: Henaran.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նախ նշեց, որ կցանականար զերծ մնալ «արևմտամետներ» անվանումից, սակայն համաձայնեց՝  այդպիսի ընկալում կա, եթե խոսքը վերաբերում է  արժեհամակարգին, և այդ արժեհամակարգը կիսող քղաքական գործիչներ ու ուժեր կան:

«Բազմիցս  նշել եմ, որ ընտրություններ հետ կապված «Ազատ դեմոկրատները» որևէ խնդիր չի տեսնում, ու հենց այս պահին էլ մենք զբաղված ենք շտաբների ձևավորմամբ, նաև այն քաղաքական ուժերը, ովքեր ցանկություն ունեն ընտրություններին մասնակցելու, նրանց հետ: Ընտրական գործընթացի նախնական մեկնարկը տրված է, թաքցնելու բան չկա, կան բանակցություններ, քննարկումներ տարբեր անհատների, քաղաքական ուժերի և մարդկանց միջև»,-ասաց պատգամավորը: Անուններ նա չցանկացավ նշել, որովհետև այս փուլում, դա ճիշտ չէ համարում:

«Ես միշտ նշել եմ, որ մենք գնալու ենք մեր ցուցակով, գնալու ենք լայն կոնսոլիդացիայի, և այս փուլում արդեն դա երևում է, եթե անկեղծ լինեմ, արդեն տեսանելի է, թե ինչ տեսք կունենա դա, մոտ ապագայում մենք այդ մասին նաև հայտարարությամբ հանդես գանք:

Այդտեղ  նաև անակնկալներ կլինեն, շատ նոր դեմքեր կան, կլինեն նաև մարդիկ, ովքեր մինչև այս պահը քաղաքականացված չեն եղել առանձնապես, բայց ոչ պակաս հետևորդն են գաղափարախոսության, կան նաև ընդգծված քաղաքական գործիչներ, որ մինչ այս պահն էլ երևացել են քաղաքական դաշտում»,-հայտնեց Խ. Քոքոբելյանը:

Վերջինս ընդգծեց՝ իրենք  կողմնակից են սերնդափոխության, և վստահ է, որ  ՀՀ այս քաղաքական համակարգն իրեն սպառել է, ակնհայտ ապացույցն այսօր երկրում տիրող  իրավիճակն է, որի համար Հայաստանում անհրաժեշտություն կա համակարգային փոփոխության:

Հարցին, թե ինչ է հասկանում  համակարգային փոփոխություն ասելով, նա պատասխանեց. «Միայն անձի փոփոխությունը չի դա, ընդհանրապես ՀՀ-ի քաղաքական համակարգը կոռումպացված համակարգ է, և այդպիսին է նաև քաղաքական համակարգը, որի մեջ ուղղակիորեն կա նաև մենաշնորհ, կուսակցություններ կան, որ ունեն մենաշնորհային դիրք, քաղաքական ուժերի ղեկավարների մենաշնորհային առավելության արտապատկերումը տեսանելի է շատ քաղաքական ուժերում: Մենք ավելի բաց ու հրապարակային գործելու ու նոր մարդկանց ի հայտ բերելու ու առաջ մղելու կողմնակից ենք ու առաջիկայում հնարավորություն կունենանք հասարակության դատին ներկայացնել այս համակարգին դեմ ու  այլընտրանքային մոդել՝ իր ողջ հմայքով»:

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք բանակցություններ, քննարկումներ կան «Հանրապետություն» կուսակցության ու նրա ղեկավար Արամ Սարգսյանի հետ, ինչին Խ. Քոքոբելյանն արձագանքեց, թե չէր ցանկանա անուններ հնչեցնել:

«Միշտ նշել եմ, որ մենք անձնավորման խնդիրներ չունենք, և մեզ համար միշտ եղել է սկբունքային մոտեցում, որ մենք համագործակցում ու համագործակցելու ենք այն ուժերի հետ, ովքեր միանշանակ դեմ են ԵՏՄ-ին ու կողմ են լիովին անադամագրվելու եվրոպական ընտանիքին, որովհետև մենք գտնում ենք,  ր այս պայմանենրում ԵՏՄ-ին անդամակցելը ՀՀ-ի տնտեսության զարգացումից չի բխում: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսության ամենափոքր անալիզի դեպքում գործ ենք ունենում այնպիսի թվերի հետ, որ ևս մեկ անգամ փաստում է, այս տեպմերով առաջ շարժվելը հնարավոր չէ իրացնել, և այս առումով կփորձենք զերծ մնալ ցանակացած անձնավորած հարաբերությունների, զուտ սկզբունքների վրա կառուցել մեր ապագան»,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ