27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 29, 2016

Անկարայում կանխվել է նոր ահաբեկչական հարձակոում. կա 12 ձերբակալված

Անկարայում 35 հասցեներում ոստիկանության հատուկ նշանակության ուժերը իրականացրել են համաժամանակյա հատուկ օպերացիա՝ կանխելով ենթադրյալ ահաբեկչական հարձակումը: Ըստ թուրքական «Dogan haber» լրատվական գործակալության՝ ոստիկանությունը, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել է, որ Թուրքիայի Հանրապետության 93-ամյակի կապակցությամբ մեկնարկած համապետական միջոցառումների ժամանակ ծրագրվել է ահաբեկչական հարձակում իրականացնել: Ոստիկանական հատուկ օպերացիայի արդյուքնում ձերբակալվել է 12 կասկածյալ, որոնցից 6-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Լոռում մարզում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն […]

Արդարադատության խորհուրդը դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն է տվել

2016 թվականի հոկտեմբերի 28-ին դռնփակ նիստում Արդարադատության խորհուրդը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության խորհրդի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ քննարկելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին […]

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11.00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11.00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյան: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավորության նոր ծրագրի շրջանակում  ՏՏ ոլորտում սպասվող բարեփոխումները:

Ողբերգական վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանը դուրս է գրվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: Հիշեցնենք, որ Հրատն Գասպարյանը ստացել էր գլխուղեղի վնասվածք: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության բաժանմունքում գտննվող Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանն ու վթարից տուժած ուսանողուհին  եւս դուրս են գրվել […]

7 տարի անց հետախուզվողը հայտնաբերվե և տեղափոխվել է Հայաստան

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 3.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1966 թ. ծնված Նոդարի Ասադովը, որը 2009 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության […]

Հակառակորդի լքած հենակետերում հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է /ֆոտո/

Հոկտեմբերի 18-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում  առկա է լքված զինամթերք: Հայկական զինված ուժերի ինժերենական ծառայության ջանքերով և Հումանիտար ականազերծման կենտրոնի փորձագիտական աջակցության շնորհիվ իրականացված հետազոտության արդյունքում նշված տարածքում` դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում, հայտնաբերվել է զինամթերքի 2 […]

Կցանկանա՞ շարունակել պատգամավորական գործունեությունը

«Ցանկանալու խնդիրը չէ, պիտի քո աշխատանքը կազմակերպես այնպես, որ քեզ ցանկանա ժողովուրդը տեսնել, տեսնել այն քաղաքական ուժը, ով քեզ առաջադրել է»,-Henaran.am-ի հարցին, թե կցանկանար ընտրվել ու աշխատել նաև հաջորդ գումարման խորհրդարանում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորը նշեց` իր տեսակն է այնպիսին, որ սիրում է աշխատել ամեն օր ու ամենայն պատասխանատվությամբ: «Ես նախկին աշխատավայրում […]

Ձերբակալված փաստաբանը հրաժարվել է ցուցմունք տալ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով նախօրեին ձերբակալված փաստաբան Էլզա Զաքարյանը հրաժարվում է ցուցմունք տալուց: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Էլզա Զաքարյանը, որը քաղաքացիական գործերով փաստաբան է, կասկածվում է Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ: Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի