14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ողբերգական վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանը դուրս է գրվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ Հրատն Գասպարյանը ստացել էր գլխուղեղի վնասվածք:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության բաժանմունքում գտննվող Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանն ու վթարից տուժած ուսանողուհին  եւս դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ