7 տարի անց հետախուզվողը հայտնաբերվե և տեղափոխվել է Հայաստան
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 3.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1966 թ. ծնված Նոդարի Ասադովը, որը 2009 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, խափանման միջոցը՝ կալանք: Ն.Ասադովը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներին: