21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև օրակարգին անցնելը մի քանի հանձնարարական: Այսօր հանձնարարականների թիվը մի քիչ շատ է:

Սոցիալական ոլորտի վերաբերյալ – Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք  կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի  կարիքավորին, նրան ոտքի կանգնելու  նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ, լինի առարկայական և օգտակար՝ անհատին դժվարին կացությունից դուրս գալու, բայց ոչ այդ պայմաններին սովորեցնելու համար: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը: Այս պատճառով այս ոլորտի 6 ծրագրերին այս պահին ուզում եմ անդրադառնալ:

Բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Այդ իսկ պատճառով բժշկասոցիալական փորձաքննության համակարգում պետք են արմատական բարեփոխումներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարում եմ՝ տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքային մոտեցումները՝

ա) տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումները որոշում կայացնողների հետ,

բ) ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին,

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ