04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Անհեռանկար է

«Պատկերացնում եմ, որ Սեյրան Օհանյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, բայց որ Քոչարյանի հետ համագործակցի, չեմ կարծում։ Քոչարյանն անհեռանկար է։ Ցանկացած մարդ, ով ուզում է՝ Ռ․ Քոչարյանը հետ գա, նշանակում է՝ ցանկաում է Մարտի մեկը բացել ու պատասխանատվությունը կիսել նրա հետ», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե պաշտոնից զրկվածներն աստիճանաբար միավորվում են ու համախմբվում Ռ․ Քոչարյանի շուրջ։

«Ես կարծում եմ՝ ՀՀ-ում տիրող այս ճգնաժամային իրավիճակի  հեղինակներից մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է։ Չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանը կցանկանա միավորվել նրա հետ», – ասաց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ