27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2016

Ինչն է փոխվելու Ընտրական օրենսգրքում

Ազգային ժողովում մեկնարկել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որ առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է անցկացվի 24-ժամյա ռեժիմով: Հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային նախնական գրանցման համակարգի ներմուծելու հնարավորության հետ կապված տեխնիկական հարցեր առաջացան, որից հետո քաղաքական ուժերը եկան համաձայնության ընտրական գործընթացի վերաբերյալ նոր գործիքներ […]

Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը. Շարմազանով (վիդեո)

«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ նախ Թուրքիան համանախագահ երկիր չէ, այն հաճախ ունեցել է հանցագործ և միակողմանի […]

Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը հնչեցրել է տերունական աղոթք, որից հետո Երևանի և Ռիգայի միջև ամուր կապերի հաստատման գործում ներդրած ջանքերի համար Հայ առաքելական եկեղեցու հատուկ հուշամեդալներով […]

Շտապում է. ՀՀԿ-ի գնահատականն՝ առաջին նախագահի ահազանգին (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շտապում է, երբ հայտարարում է, որ ՀՀ-ին դեֆոլտ է սպառնում: «Նոր փուլ ենք մտել, կառավարության նոր ծրագիրը կներկայացվի շուտով, ու մենք կմտածենք, թե ինչպես կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Բայց նման տիպի դեֆոլտը, խիստ գնահատական է, որին ես համաձայն չեմ»,-ի պատասխան […]

«Գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ, որը միանշանակ է ընդունվել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ դեֆոլտի վտանգի մասին: «Իսկ դուք գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ, որը միանշանակ է ընդունվել մեր հանրության կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ հայտարարությունը բավական շատ քննարկվել է վերջին օրերին:   «Ինքը բացարձակապես մտադրություն չուներ խոսել այն […]

«Պեդրո՛, քեզ կարգին պահիր հորանցդ տունը չի» /վիդեո/

«Հանուն օրենքի» հասարակական շարժումն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև կազմակերպեց բողոքի ցույց: Բողոք  ի ինքնատիպ ակցիայի առիթը՝  հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի՝ հայկական պատվիրակության անդամների հանդեպ անհարգալից վերաբերմունքն էր հանդիսացել: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազատ քննարկման ժամանակ Պեդրո Ագրամունտը անջատել է Նաիրա Կարապետյանի ու Նաիրա Զոհրաբյանի […]

Էրդողանի կողմնակիցները հայերին ուղղված հայհոյախառն կարգախոս են վանկարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել: Թուրքական «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Տրապիզոնում ելույթ ունեցած Էրդողանը հայտարարել է. «Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես […]

Դանակահարություն Լոռիում. կա երեք տուժած

Լոռու մարզում հոկտեմբերի 16-ին դանակահարություն է տեղի ունեցել. դանակահարվել են երեք անձինք: Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղում: Նախնական տեղեկություններով  նրանցից երկուսը 36 տարեկան են, մյուսն անչափահաս է` 16 տարեկան:  

Կարևոր չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է լինելու ՀԱՊԿ քարտուղարը (վիդեո)

«Ձեզ հետ հարցազրույցների ժամանակ էլ մենք չէինք նշել, որ այս նիստի ժամանակ մենք պետք է լուծեինք այս խնդիրը: Մենք այդքան կարևորություն չենք տալիս, թե որ ազգի պատկանելության մարդը կլինի գլխավոր քարտուղարը, ուղղակի հարցը լինում է բոլորի համաձայնությամբ, հարցը տեղափոխվել է մինչև տարեվերջ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՀԱՊԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի