15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2016

Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. հոկտեմբերի 22-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար:   Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու կմեկնեն շուրջ 1250 զինծառայողների ծնողներ:  «ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող և արդեն բարի ավանդույթ դարձած այս […]

Բեռնատարը մտել է առանձնատան մեջ․ կա զոհ /ֆոտո, վիդեո/

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի Գորնոուրալսկ քաղաքում։ Բեռնատար մեքենան մխրճվել է երկհարկանի առանձնատան մեջ։ Մեքենայում 6 հոգի են եղել, այդ թվում՝ երեխաներ։ Նշվում է, որ կա 5 զոհ՝ մեքենայի վարորդն ու ուղեւորները, նրանցից 3-ը 15-ամյա դեռահասներ են։ Առանձնատունը չի վնասվել, սակայն բնակիչներից վիրավորներ կան։   Նախնական տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է […]

Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարացվել է

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը: «Հիմա նոր փաստաբանը զանգեց ասեց որ Ժիրայրի կալանքի երկարացման դիմումը բավարարվել է և երկարացվել է ևս երկու ամսով»: Հիշեցնենք, որ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. […]

Սա Շերլոկ Հոմսի օպերացիան չէ. Շարմազանով (վիդեո)

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նախքան հիմնական ելույթին անցնելը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ հիշեցրեց, թե որ հարցն է քննարկվում՝ նկատելով, որ ընդդիմադիրները կարծես թե ՏԻՄ ընտրություններն են ամփոփում: Նա նկատեց, որ այս փոփոխությունների շուրջ ընդդիմությունն ու իշխանությունն առաջին անգամ կարողացան համաձայնության գալ՝ լսելով նաև հասարակության ձայնը: «Այդ ջենթլմենական համաձայնությունը դրա վկայությունն է: […]

Մայրաքաղաքում կայացել է վազքի Երևանյան երկրորդ կիսամարաթոնը

Երևանյան անցնող կիրակին նաև ակտիվ հանգստի սիրահարների համար էր: Երևանի քաղաքապետարանը  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր վազքի երկրորդ կիսամարաթոնը, որի  գլխավոր նպատակը զանգվածային սպորտի տարածումն ու առողջ ապրելակերպ քարոզելն էր: Վազքարշավին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Առավոտյան նախավարժանքից, ներկաներին բարձր տրամադրություն […]

Էս մարդիկ թերթերով մեսիջ էին տալիս. Է. Մարուքյան (վիդեո)

«Հիմա կարանք, որ խորհրդրանական ընտրությունների ժամանակ իշխանությունն ունենա փոքրամասնություն, բայց գա, ու վարչապետին ինքը նշանակի: Այդ պատկերը մենք ունեցանք Վանաձորում»,-այսօր խորհրդարանում ԸՕ-ի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ հիմա պետք է խոսել այն մասին, թե ինչ պայմաններում է ՀՀ ընդդիմությունը գործում: Ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

Մի խաղացեք իշխանության խաղի կանոններով. խորհուրդ ընդդիմությանը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման ժամանակ ողջունեց փոփոխությունները, սակայն նկատեց, որ դրանք արդյունք չեն տալու: Նա հիշեց՝ Սահմանադրությունն էլ փոխվեց, սակայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ ապացուցվեց, որ ոչ մի առավելություն սա չտվեց: «Հարգելի՛ մեծամասնություն, եթե ձեզ թվում է, որ Վանաձորում հաղթանակ եք տարել, դա Պյուռոսյան հաղթանակ է»,-անդրադառնալով վանաձորի […]

Իրազեկեք հանրությանը, որպեսզի անհարկի մտահոգություններ չառաջանան․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է օրերս մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի հատման վերաբերյալ լրատվամիջոցներով հնչած ահազանգին: Հարցի առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ դեռևս անցյալ տարի վերոնշյալ տարածքում մասնագետների կողմից կատարվել է ծառերի ուսումնասիրություն և    կազմվել է ծերացած ծառերի վերափոխման վերաբերյալ համապատասխան մասնագիտական եզրակացություն: […]

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ղեկավար ու քարտուղար է ընտրել

Վանաձորում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը, որի ընթացքում hաստատվել է Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը: Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Քրիստ Մարուքյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Անահիտ Կարապետյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի