14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մի խաղացեք իշխանության խաղի կանոններով. խորհուրդ ընդդիմությանը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման ժամանակ ողջունեց փոփոխությունները, սակայն նկատեց, որ դրանք արդյունք չեն տալու: Նա հիշեց՝ Սահմանադրությունն էլ փոխվեց, սակայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ ապացուցվեց, որ ոչ մի առավելություն սա չտվեց: «Հարգելի՛ մեծամասնություն, եթե ձեզ թվում է, որ Վանաձորում հաղթանակ եք տարել, դա Պյուռոսյան հաղթանակ է»,-անդրադառնալով վանաձորի ավագանու ընտրություններին՝ ասաց Հակոբյանը, ապա նետեց.

«Հայաստանը կկործանվեր հա՞, որ Վանաձորն ընդդիմությունը վերցներ, ճիշտ չեք անում, լավ չեք անում, պետականության մասին խոսողն այդպես չի վարվում»: Նա ընդդիմությանն էլ խորհուրդ տվեց. «Այն խաղի կանոններով, որ խաղում է իշխանությունը, դուք մի խաղացեք, բերում եք թաղային հեղինակությունների եք ձեր ցուցակներում ներգրավում, այդ խաղի կանոներով մի խաղացեք, գողականների եք ընդգրկում»:

Ռուբիկ Հակոբյանը վերջում նշեց, իր ցանկությունը մեկն է, որ երեխաները նորմալ քաղաքական մշակույթի դաշտի մեջ ապրեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ