27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2016

Ծառայակիցների վրա կրակոցներ արձակելու մեջ մեղադրվող Վլադիմիրը դատապարտվել է

Արցախում դիրքերից մեկում ծառայակիցների վրա կրակոցներ արձակելու մեղադրանքով կալանավորված Վլադիմիր Դավոյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Ամբաստանյալն իր ցուցմունքում պատմել է, որ երբ իրենց գումարտակը մեկնել է մարտական հերթապահության, 2015 թվականի փետրվարի 15-ին դիրքի ավագ Մուշեղ Միրզոյանն ասել է, որ պետք է փորձնական «տագնապ» անցկացնել, սակայն համածառայող Մանուկ Ղազարյանը ասել է, որ չի մասնակցելու դրան, […]

Փոշմանել է

Ազգային ժոովում մեկնարկեց արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել դիմումը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Հիշեցնենք, որ պատգամավորը որոշել էր վայր դնել մանդատը, ապա հայտարարությամբ հանդես եկավ, թե ժողովուրդը չի ցանկանում իր այդ քայլը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ […]

Այսօր աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր  աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Աղքատության դեմ պայքարի միջազգային օրվա պատմությունը անքակտելիորեն կապակցված է 1987-ի հոկտեմբերի 17- ի հետ։ Այդ օրը ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948 թ․ ստորագրվել էր Մարդու իրավուքների համաշխարհային հռչակագիրը, որպեսզի հիշատակի տուրք մատուցեն ծայրաստիճան աղքատության, բռնության ու սովի զոհերին։ Հավաքվածները հայտնել էին, […]

Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նշվում է e-gov.am կայքում. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է համապատասխան որոշման մեջ։

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը հարցականի տակ կդնի Մերկելի ապագան

Վերջերս EurActiv.com-ին գերմանացի դիվանագետները հաղորդել են, որ Գերմանիան քննարկում է Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում հիվանադանոցների և քաղաքացիների ռմբակոծման  պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ռալֆ Շտեգները, քննադատելով Մերկելի կուսակցության վարած քաղաքականությունը,  հայտարարել է, որ Ռուսաստանի հետ առճակատումը և  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը  ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Շտեգները […]

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան սահմանային գոտում․ այն զգացվել է նաեւ Արցախում

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 11.52-ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.650 և արևելյան երկայնության 47.930աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 […]

Այլևս իրավունք չունենք սխալվելու. Պողոսյանը՝ Վիկտոր Դալլաքյանից

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ նոր ուժի կամ հին ուժի գոյության կամ ստեծվելու կարիքը պիտի զգա հանրությունը: «Մենք պետք է մի բան գիտակցենք, որ եթե մենք չենք  գնահատում համակարգը, որ ինչն է մեր արժեքը, դա սխալ է, չպիտի հիմնավորվենք անձերի վրա, անհատը չի կարող հանրության դերը ստանձնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Պահանջում են

«Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին  և ժողովրդի տարբեր շերտերի կողմից քննարկվող տեղեկատվությունների համաձայն՝  Գագիկ Ծառուկյանի վերադարձը ժողովրդի կողմից պահանջված է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Վերջինս շեշտեց՝ վերադարձի մասին անձամբ Ծառուկյանից ոչինչ չի լսել, ուստի հստակ չի կարող ասել՝ Ծառուկյանը կվերադառնա՞ մեծ քաղաքականություն, թե՞ ոչ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի