28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այլևս իրավունք չունենք սխալվելու. Պողոսյանը՝ Վիկտոր Դալլաքյանից

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ նոր ուժի կամ հին ուժի գոյության կամ ստեծվելու կարիքը պիտի զգա հանրությունը: «Մենք պետք է մի բան գիտակցենք, որ եթե մենք չենք  գնահատում համակարգը, որ ինչն է մեր արժեքը, դա սխալ է, չպիտի հիմնավորվենք անձերի վրա, անհատը չի կարող հանրության դերը ստանձնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում նոր ուժերի ի հայտ գալուն, մասնավորապես նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Հիշեցնենք՝ վերջինս, ով նախկինում ընդդիմադիր պատգամավոր էր, ապա ՀՀԿ-ական դարձավ, վերջերս կրկին ընդդիմադիր դաշտում հայտվելու մասին հայտարարություն արեց:

«Իմ ընկալումը մեկն է, թե Արա Աբրահամյանի պարագայում, թե Վիկտոր Դալլաքյանի ու ցանկացած նոր ուժի, որ անհատը, որ ունի իր տեսլականը, իր պատկերացումները քաղաքական որևէ զարգացման, պետք է ունակ լինի ներկայացնել դա, դրանից հետո գալիս է երկրորդ խնդիրը՝ հանրությունը պետք է գնահատի, իսկ այդ գնահատականը ընդունվելու է  բոլորի կողմից:

Այս պարագայում ես ոչ թե մտահոգվում եմ, թե ով որտեղ ու ում կողմից ուղարկվեց, մենք տեսնում ենք, թե մարդիկ ավելի շատ տակից գործընթացներ են անում՝ ոչ օրինական, հետո փորձում են օրինական այդ շապիկը հագցնել և ասել՝ մենք ինչ մեղք ունենք: Այս պարագայում չգիտեմ՝ ով ոնց է եկել, ինչ է արել, մարդիկ ասում են՝ մենք հայտ ունենք, տեսլական ունենք, է բերեք ներկայացրեք»,-ասաց պատգամավորը: Վերջինս հիշեցրեց, որ ամեն ընտրությունների ժամանակ մենք ունեցել ենք այդ տեսակի հայտեր, որոնք ստացել են զրո ամբողջ քանի տոկոս՝ կախված նրանից, թե տվյալ թեկնածուի կամ կուսակցության ղեկավարի ընտանիքն ինչքան անդամ ունի: «Ու այդ դեպքում կհասկանան, որ հանրությունը չի ընդունում, կարող է սստանան 34 տոկոս, իսկ «Հանրապետականները» մի օրվա մեջ խնդիրներն այնպես կլուծեն, որ կպարտվեն, կգնան»:

Նա հիշեց նաև Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը, թե կուսակցություն է բացելու. «Եթե մարդը երազում է իր կուսակցությունը ստեղծել, թող ստեղծի, հանրությունը կգնահատի: Ոչ թե պետք է վախենալ, որ եկավ ու ստեղծեց, այլ պետք է հասկանալ, որ մենք այլևս իրավունք չունենք սխալվելու: Մենք բոլորս լավ գիտենք՝ ով ինչ է արել, ոնց է արել, ինչքան է արել և ըստ դրա պետք է գնահատենք»:

Հարցին, թե իշխանությունն ընդդիմությունից ձայն «փախցնելու» խնդիր ունի, Թևան Պողոսյանն արձագանքեց, թե Վանաձորում դա ապացուցվեց: Ըստ նրա՝ՀՀԿ-ը չէր սպասում, որ նման խնդիր կունենա, որ մեծամասնություն չի ձևավորի ու ամեն ինչ արեց, որ ունենա ՀՀԿ-ական քաղաքապետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ