06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 17, 2016

Վթարային ջրանջատում կլինի

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաև՝ ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳ Միավորված կոլեգիայի ձևաչափով Երևանում […]

Բժիշկներն այնքան հարբած են եղել, որ չեն կարողացել օգնել հիվանդին /վիդեո/

ՌԴ Պերմ քաղաքի հիվանդանոցներից մեկում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Բժշկական անձնակազմն այնքան հարբած է եղել, որ չեն կարողացել օգնել ծանր հիվանդին։ Հիվանդին ու նրա կնոջը բժիշկները հայհոյանքներով են ընդունել, հարբած վիճակում, եւ հիվանդի կինը նրանց նկարահանել է հեռախոսով ու տեսանյութը համացանցում տեղադրել։ Տեսանյութից հետո դեպքի առթիվ քննություն է սկսվել, բոլոր բժիշկներն ու անձնակազմը հեռացվել […]

Մեկնարկել է ՀՀԿ խորհրդի նիստը

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ խորհրդի նիստը: Ընդգծենք՝  նիստը վարում  է ՀՀ նախագահը: Մեր թղթակիցը տեղեկացնում է՝ նիստին մասնակցում են  ՀՀԿ խմբակցության անդամներն ու խորհրդի ներկայացուցիչները, որոնց Կառավարության  ծրագիրը կներկայացնի  վարչապետ Կարեն Կարապետյանը:  

Կասկած հարուցած տղամարդու մոտ կանացի դրամապանակ է հայտնաբերվել

Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր կանացի դրամապանակ՝ գումարով: Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 8 երթուղային ավտոբուսում, […]

Պավել Մանուկյանը ելույթ է ունեցել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանքի երկարացման դեմ փաստաբանի Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը մերժվել է։ «Որոշվեց առաջին ատյանի դատարանի կալանքը երկու ամսով երակարացնելու որոշումը թողնել ուժի մեջ»,-այսօր՝ հոկտեմբերի 17-ին կայացած նիստին հայտարարել է դատավոր  Հարություն Բաղդասարյանը։ Նշենք , որ Պավել Մանուկյանը դատարանում ելույթ է ունեցել ու փորձել է ցույց տալ, որ իրենց գործողությունները եղել […]

Տերը յուրաքանչյուրիս մասին երազում է այնպես, ինչպես հայրն ու մայրն են երազում երկար սպասված երեխայի մասին

Քրիստոնյան չի կարող հանգիստ կանգնել: Քրիստոնյան պետք է միշտ առաջ գնա… «Ինչպես ապագա ծնողներն են երազում իրենց երեխայի մասին. ինչպես է նա նայելու և ծիծաղելու և ինչ է լինելու նրա անունը, այդպես էլ Տերն է երազում քո մասին: Տերը ցանկանում է քեզ, այլ ոչ թե մարդկանց բազմությանը, ոչ, հենց քե´զ, քե´զ, քե´զ: Մեզանից յուրաքանչյուրի՛ն»: Քահանայապետն […]

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ մրցափուլի  վերջին խաղում «Լիվերպուլը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում «Լիվերպուլին»՝ հաղթանակը գնահատելով 2.20 գործակցով: «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի գործակիցը 3.60 է, իսկ ոչ ոքին՝ 3.25: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին Լիվերպուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված