Կարևոր չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է լինելու ՀԱՊԿ քարտուղարը (վիդեո)
«Ձեզ հետ հարցազրույցների ժամանակ էլ մենք չէինք նշել, որ այս նիստի ժամանակ մենք պետք է լուծեինք այս խնդիրը: Մենք այդքան կարևորություն չենք տալիս, թե որ ազգի պատկանելության մարդը կլինի գլխավոր քարտուղարը, ուղղակի հարցը լինում է բոլորի համաձայնությամբ, հարցը տեղափոխվել է մինչև տարեվերջ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետաձգման մասին: Նա նշեց, որ իր համար էլ, որպես քաղաքական գործչի, այդքան կարևորություն չէ, թե որ ՀԱՊԿ քարտուղարը որ ազգի ներկայացուցիչ է լինելու:
Ըստ նրա՝ կարևորը ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններն են, այդ հարաբերությունների սերտացումն է:
Հարցին, թե Հայաստանն ունի թեկնածու, նա պատասխանեց. «Ժամանակը գա, կտեսնեք, մենք թեկնածուի խնդիր չունեք»: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի թեկնածությանն այս պաշտոնում, ապա Վահրամ Բաղդասարյանը հորդորեց՝ անուններ չկորզել:
Հարցին, թե մյուս երկրները ևս չեն կարևորում, թե որ երկրի ներկայացուցիչ է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, նա արձագանքեց. «Ոչ, կարող եմ ասել, որ ոչ»: