10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը հնչեցրել է տերունական աղոթք, որից հետո Երևանի և Ռիգայի միջև ամուր կապերի հաստատման գործում ներդրած ջանքերի համար Հայ առաքելական եկեղեցու հատուկ հուշամեդալներով  է պարգևատրել Երևանի և Ռիգայի քաղաքապետերին:

Առանձնակի կարևորելով ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Տեր Խոսրով քահանային՝ Ռիգայի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերած հետևողականության համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ