27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2016

Ով ինձ ավելորդ անգամ վիրավորել ա, ես բոլորին ներում եմ. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գիտի, որ հայաստանյան տնտեսության վիճակը լավ չէ, և  ըստ նրա` միավորվել է պետք: Այսօր լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ նոր վարչապետին օգնելու համար պետք է միավորվել ու միասնաբար խնդիրները լուծել: Նախորդ վարչապետ հրաժարականի մասին նա միայն ասաց, թե Հովիկ Աբրահամյանն արել է այն, ինչ կարողացել է: Խոսելով իր […]

Ամպագորգոռ հայտարարությունները օդի մեջ մնացին. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց  ՏԻՄ ընտրությունների արդյունքները և խոսեց դրանց հնարավոր ազդեցությունների մասին ԱԺ առաջիկա ընտրությունների վրա: Մանրամասնելով ասելիքը սոցիոլոգը նկատեց. «Քաղաքական դաշտում վերջին տարիներին տեսանք, թե ինչպիսի վերաձևումներ եղան, ինչի ժամանակ ԲՀԿ-ն տրոհվեց, ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ ու վերակազմավորվեց, ՀՅԴ-ն վերադարձավ կոալիցիա: Իշխանական կյանքը վերաձևավորման փուլում է այժմ: Առաջ […]

Մարմնական վնասվածք՝ Նովոկուզնեցկում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12.55-ին, Մեծավան գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արկադի Մ.-ն, որը 2015 թ. սեպտեմբերի 9-ից ՌԴ Կեմերովի մարզի Նովոկուզնեցկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /մարմնական վնասվածք/ 1-ին մասի մեղադրանքով:

Պուտինը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան` մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Համբույրը քաղաքագիտական կատեգորիա չէ» (վիդեո)

«Համբույրը քաղաքագիտական կատեգորիա չէ»,- այսօր ասուլիսին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն` անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյուքնների հրապարակումից հետո նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ու ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի ողջագուրմանը: Մանրամասները` տեսանյութում:

Նախագահն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններին՝ այսօր առավոտյան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին օպերատիվ օգնություն տրամադրելու և հինգ զոհ […]

Վարդենիսցիները փակել էին Քարվաճառ տանող ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին մ ի քանի ժամ շարունակ վարդենիսցիները փակել են  Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը։ Այս մասցին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում  հայտնել է , որ վարդենիսցիները բողոքում են կարտոֆիլի մթերման գնից: Վարդենիսցիները  ԱԺ պատգամավորին հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը կարտոֆիլի համար գոնե պետք է սահմանի 55-60 գնման գին, որպեսզի իրենք նվազագույն շահույթ ունենան։ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում զրուցել […]

Վթարված ավտոբուսի վարորդները վերջերս կրկին խախտել էին ճանապարհատրանսպորտային կանոնները․ НТВ-ի անդրադարձը /վիդեո/

Այսօր Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով 5 զոհ եւ 27 վիրավոր կա։ Ռուսական НТВ-ն տեղեկացնում է, որ վթարված ավտոբուսի վարորդները վերջերս պատասխանատվության էին ենթարկվել՝ ճանապարհա-տրասնսպորտային կանոնները խախտելու համար։ Նախնական վարկածով՝ վթարը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ վարորդը քնել է ղեկին, սակայն միայն փորձաքննությունը կպարզի իրական պատճառները։ Սակայն արդեն հայտնի է՝ […]

Ինչ հարցեր է քննարկելու Ազգային ժողովն արտահերթ կարգով

Ազգային ժողովի` հոկտեմբերի 17-ին մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 16 հարց: Մասնավորապես քննարկվելու են Փաստաբանության, ընդերքի մասին ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու հարցերը, Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, Քրեակատարողական օրենքու փոփոխություններ կատարելու և այլ հարցեր: Քննարկվելու է նաև մի շարք միջազգային պայմանագրերի վավերացումը: Քննարկվող բոլոր հարցերն այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի