27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2016

Տանկեր, սամալյոտ սաղ հանեցիք Վանաձորում. պատգամավորների բանավեճը (վիդեո)

«Փաստորեն ոչ Գյումրիում, ոչ էլ Վանաձորում մնացած հետհաշվարկային խնդիրներն ու գործընթացները, որ պիտի ընտրված մարդիկ գան, մեկ սենյակում նստեն ու ամրագրեն այն, ինչ հասարակությունը ցանկացել է, այդտեղ ունենք արդեն ներքին խնդիրներ: Ինչը նշանակում է, որ իշխող համակարգը ապրում է վախերի մեջ, չնայած հայտարարում է  նորերի մասին, բարեփոխումների մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության […]

Վթարի հետևանքով մահացածներից 3-ը ազգությամբ ռուս են, 2-ը՝ հայ․ Քննչական կոմիտե

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների հետ և ընդգրկվել վթարի կապակցությամբ ՌԴ-ում ստեղծված օպերատիվ շտաբի […]

Լուկաշենկոն ժամանեց Հայաստան

Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան է ժամանել` մասնակցելու hոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ […]

Ղազախստանի վարչապետը ժամանեց Հայաստան

Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը քիչ առաջ ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում Ղազախստանի վարչապետին դիմավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Սագինտաևը Հայաստան է ժամանել` մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

Վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։ Նշենք, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը: Ավտոբուսային ոչ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին՝ Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջի մահվան կապակցությամբ: «Նորին Մեծություն Բհումիբոլ Ադուլյադեջի կորուստը մեծ վիշտ է ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Թաիլանդի ողջ ժողովրդի համար: Նա բացառիկ դերակատարում է ունեցել բարեկամ Թաիլանդի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Թագավոր Ադուլյադեջը ժամանակակից աշխարհի և Ասիայի այն մեծ […]

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ Հս. Օսեթիայի առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ /ֆոտո/

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` կա 5 զոհ, 27 վիրավոր: Վթարի վայրում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապբուժօգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Վթարի հետևանքով տուժածների մասին մանրամասնտեղեկություններ […]

«Փուչ թվեր»

«Վարչապետը տեխնոկրատների  կառավարություն է ձևավորում: Կարեն Կարապետյանն, այսպես ասած, կուսակցական պատկանելությանն ուշադրություն չի դարձրել  կառավարության կազմը ձևավորելիս», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ  վարչապետի վերոնշյալ քայլերից հետո գործարարները  հավատով կլցվեն նրա ձևավորած կաբինետի նկատմամբ, ինչը կարևոր դերակատարում ունի երկրի տնտեսության զարգացման համար: «Վարչապետն ուժեղ մենեջեր է: Նա տնտեսական բլոկին ուշադրություն  է դարձնում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի