«Փուչ թվեր»
«Վարչապետը տեխնոկրատների կառավարություն է ձևավորում: Կարեն Կարապետյանն, այսպես ասած, կուսակցական պատկանելությանն ուշադրություն չի դարձրել կառավարության կազմը ձևավորելիս», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ վարչապետի վերոնշյալ քայլերից հետո գործարարները հավատով կլցվեն նրա ձևավորած կաբինետի նկատմամբ, ինչը կարևոր դերակատարում ունի երկրի տնտեսության զարգացման համար:
«Վարչապետն ուժեղ մենեջեր է: Նա տնտեսական բլոկին ուշադրություն է դարձնում: Բնականաբար, մեկ ամսվա ընթացքում ինչ-որ կտրուկ փոփոխություններ չէինք կարող ակնկալել, բայց որոշակի դրական երևույթներ կան, որոնք պետք է արձանագրել: Մինչ այս տարիներ շարունակ՝ մեզ փուչ թվեր էին հրամցնում:
Ասում էին՝ երկու-երեք տոկոս տնտեսական աճ է եղել: Եթե այդպես լիներ, աղքատության շեմն այսքան չէր բարձրանա, մարդիկ չէին արտագաղթի … Մեզ հստակ, կոնկրետ քայլեր են պետք այս վիճակից դուրս գալու համար», – ընդգծեց քաղաքագետը: