28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2016

Գործարարների ընտանիքները վիճաբանել են. նոր մանրամասներ Գյումրու փոխհրաձգությունից /ֆոտո/

Ինչպես հայտնել ենք, այսօր ժամը 14-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրիի 50-ամյակի կամուրջի մոտ։ Նախնաական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցները։ Վիճաբանել են տվյալ փողոցում բնակվող ու իրենց բիզնեսով զբաղվող երկու գործարարների ընտանիքների անդամներ՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող Իգիթյաններն ու փայտի վաճառքով զբաղվող Մխոյենք։ Դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզի ոստիկանները, բայց որևէ պաշտոնական […]

Ստյոպա խաչատրյանը հաղթանակ տարավ առաջին իսկ ռաունդում և պարգևատրվեց ոսկյա մեդալով

Օրերս Ամերիկայի միացյալ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցավ WKU Քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը.որտեղ մասնակցում էին նաև Նյու յորքյան Լիոնս Մարտական ակումբի առաջատար սաները. այդ թվում նաև հայ ազգի մարզիկ Ստյոպա Խաչատրյանը. որը հանդես եկավ մինչև 90 կգ. քաշային կարգում։Ստյոպա Խաչատրյանը եզրափակչում մենամարտեց ընդդեմ Քուվեյտը ներկյացնող Աբու Զեյնա Վալիդի. որին նոկաուտով հաղթանակ տարավ առաջին իսկ ռաունդում […]

ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին /ֆոտո/

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀՀ Նախագահի նստավայրում նրանց դիմավորել […]

Վթարից տուժած 26 քաղաքացիները և զոհված 2 ուղևորների աճյունները կտեղափոխվեն Երևան

Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի աճյունները (վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները ՌԴ քաղաքացիներ են)։ Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն […]

Հալեպի Նոր Գյուղում հայ է վիրավորվել

Այսօր Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ է վիրավորել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը կայուն է, հայտնում է arevelk.am-ը: Վիրավորվածը կին է՝ Լեդա Գյուլուզյանը: Այսօր ուժգին ռմբակոծվել են Հալեպի մի շարք թաղամասեր, այդ թվում՝ հայկական բնակավայրերը: Ռումբ է ընկել նաև Սիս անունով հայկական կառույցի ետնամասում:

Հայ պատգամավորներին Չավուշօղլուի հայտարարությունը չէ, որ մտահոգում է (վիդեո)

«Ինչ հիշում եմ, միշտ էլ այս խոսակցությունը եղել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադառնալով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեվլութ Չավուշօղլուի արած հայտարարությանը ԼՂՀ-ի «գրավված» տարածքների մասին: ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ Թուրքիան իր շահերն ունի, որոնք չեն համընկնում մեր շահերի հետ: Ըստ պատագմավորների` մտահոգվելու տեղիք […]

«Ես իմ ոլորտն ունեմ, զբաղվում եմ, հետ գալն ինձ համար բացառում եմ». Ծառուկյանը ասել է /վիդեո/

«Իշխանության գործունակության վարկանիշով առաջին տեղը ՏԻՄ ղեկավարն է, որովհետև երբ որ մարդը պրոբլեմ է ունենում, վազում է համայնքի ղեկավարի մոտ՝ դեղի փող չունեմ, երեխաս դուրս է մնում, վարձավճար չկա, սերմացու չունեմ, կովս սատկել է, երեխեն սոված է։ Դու օգնում ես, մյուս օրը կգաս կասես՝ պիտի ձայնը տաս Հանրապետականին։ Ես ո՞ւմ լսեմ, քե՞զ թե ուրիշ կուսակցության, […]

Պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն. գյուղնախարար

Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար բաց դասի ժամանակ նշել է ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական […]

Թայլանդում մեկ տարվա սուգ է հայտարարվել

Նախօրեին երկարատեւ հիվանդությունից հետո 88 տարեկան հասակում մահացավ Թայլանդի թագավոր Փումիպոն Ադուլյադեթը։ Վերջինը թագավորել է 70 տարի, նա երկիրն ամենաերկարը գլխավորած միապետն էր։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Թայլանդում թագավորի մահվան կապակցությամբ մեկ տարվա սուգ է հայտարարվել։ Նշվում է, որ թագավորությունում պետական դրոշները խոնարհված կլինեն մեկ ամսվա ընթացքում: Իսկ պետական ծառայողներին հրահանգված Է սեւ հագուստ կրել մեկ տարվա ընթացքում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի