18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Ես իմ ոլորտն ունեմ, զբաղվում եմ, հետ գալն ինձ համար բացառում եմ». Ծառուկյանը ասել է /վիդեո/

«Իշխանության գործունակության վարկանիշով առաջին տեղը ՏԻՄ ղեկավարն է, որովհետև երբ որ մարդը պրոբլեմ է ունենում, վազում է համայնքի ղեկավարի մոտ՝ դեղի փող չունեմ, երեխաս դուրս է մնում, վարձավճար չկա, սերմացու չունեմ, կովս սատկել է, երեխեն սոված է։ Դու օգնում ես, մյուս օրը կգաս կասես՝ պիտի ձայնը տաս Հանրապետականին։ Ես ո՞ւմ լսեմ, քե՞զ թե ուրիշ կուսակցության, որ եկել է դրսից ու քարոզ է անում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին լուրերին սոցիոլոգը նկատեց.« ԲՀԿ-ն տրոհվեց Ծառուկյանի գնալուց հետո: Նրա բացակայությունը նույնպես ազդում է քաղաքական դաշտի վրա»:

Լրագրողի հարցին, թե հնարավոր է Ծառուկյանը վերադառնա Ադիբեկյանը արձագանքեց.

«Երբ վերջին անգամ զրուցեցի Ծառուկյանի հետ, նա ասաց՝ իմ գործի տերն եմ, ես իմ ոլորտն ունեմ, զբաղվում եմ, հետ գալն ինձ համար բացառում եմ»,-  նշեց  Ադիբեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ