15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թայլանդում մեկ տարվա սուգ է հայտարարվել

Նախօրեին երկարատեւ հիվանդությունից հետո 88 տարեկան հասակում մահացավ Թայլանդի թագավոր Փումիպոն Ադուլյադեթը։ Վերջինը թագավորել է 70 տարի, նա երկիրն ամենաերկարը գլխավորած միապետն էր։

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Թայլանդում թագավորի մահվան կապակցությամբ մեկ տարվա սուգ է հայտարարվել։

Նշվում է, որ թագավորությունում պետական դրոշները խոնարհված կլինեն մեկ ամսվա ընթացքում: Իսկ պետական ծառայողներին հրահանգված Է սեւ հագուստ կրել մեկ տարվա ընթացքում: Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան նաեւ հորդորել Է հայրենակիցներին՝ առաջիկա 30 օրվա ընթացքում հրաժարվել զվարճալի միջոցառումներից:

Կառավարության կարգադրությամբ՝ սգի կապակցությամբ հոկտեմբերի 14-ը ոչ աշխատանքային օր Է հայտարարված: Փակ են նաեւ ուսումնական հաստատությունները: Երկրի բոլոր հեռուստաալիքները փոխել են իրենց ծրագրերը եւ միայն կադրեր են ցուցադրում թագավորի կյանքի մասին, ինչպես նաեւ հաղորդում են կառավարության հայտարարությունները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ