15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2016

Մեկնարկել է ՀԱՊԿ խորհուրդների համատեղ նիստը

Երեւանում մեկնարկել ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ երկրների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։ Նիստից առաջ ներկաներին ողջունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հիշեցնենք, որ այսօր կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Ի թիվս այլ հարցերի, ՀԱՊԿ անդամ […]

Աստիճանը պոկվել է ու ընկել 4 տարեկան երեխայի վրա. դաժան իրականության պատկերը/վիդեո/

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքը 4-րդ կարգի  վթարային է ճանաչվել դեռևս 2009 թվականին: Բնակիչները փաստում են, որ նման որոշում է կայացվել , սակայն իրենց այդպես էլ չեն վերաբնակեցրել: «Շենքը փլուզվում է, տակը լրիվ ջուր է լցված, տանիքը քանդվում  է մարդկանց գլխին: 28 քառակուսի մետր տներում ապրող մարդիկ անձրևի ժամանակ չգիտեն որտեղ պառկացնեն երեխաներին»,-Henaran.am-ի թղթակցի […]

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ […]

Գլխավոր անակնկալը. Իրատես

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են: Ձեւավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։ Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաև կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։ Թերթի տեղեկություններով, խոսքը […]

«Դեռ պիտի տեսնենք» (վիդեո)

«Լուսավոր Հայաստանը» երիտասարդ կուսակցություն է, և մենք դեռ պիտի տեսնենք իրենց գործունեությունը: Այս կարծիքը Henaran.am_ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Վանաձորում ընդդիմության պարտությունը ընդդիմությունից հասարակության համար հիասթափվելու նոր պատճառ չէր: Ըստ նրա`  ոչինչ այս ընտրություններում չէր կարող այս ուժին վարկաբեկել, վարկաբերկված են այն ուժերը, ովքեր «ծախվել են» ու քվեարկել […]

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը

Հարգելի՛ համաքաղաքացիներ, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․ Ժամը 08:00-ից – 10:00-ն և ժամը 12:00-ից – 14:00-ն […]

Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները

Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան: ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել […]

Պաշտոնանկություն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ Սննդամթերքի անվտանգությւսն ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) առաջիկա օրերին պաշտոնանկ արվի։ Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն «Նաթֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանն է։

Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժածների անունները

ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Վլադիկովկազի հանրապետական հիվանդանոց Անուն,ազգանուն Ծննդյան թիվ Վնասվածքներ Գևորգյան Վ.Ա. 1982 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Մովսեսյան Է.Է. 1971 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Աղրամանյան Ն.Ս. 1950 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Խաչատրյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի