27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2016

Նոր նշանակում

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Անահիտ Մնացականյանը արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 1-ին կետով եւ 15-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով՝ Անահիտ Մնացականյանին արտամրցութային կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ»:

Վահան Մարտիրոսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են ավտոբուսի վթարին առչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 14-ին ընդունեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին։ Ցավ հայտնելով հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայիում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ՝ ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծեց, որ ՌԴ համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ վթարից տուժած ուղևորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Շնորհակալություն հայտնելով օգնության և […]

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղ եկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, […]

Քաղաքականության հերն անիծեցիր, ե՞րբ ես տեսել` իշխանությունը թողնի ու գնա (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վստահ է` չնայած ՏԻՄ ընտրություններին ընդդիմության արձանագրած արդյունքներին, իշխանության տարած կեղտոտ խաղին, պետք է շարունակել աշխատել ու ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին: «Մենք տեսել ենք արցախյան պատերազմ, նրանից հետո չպատրաստվե՞ինք, ունեցել ենք ապրիլյան պատերազմ, սխալներ ենք ունեցել, չշարուանկե՞ինք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Հարցին, թե ինչը պիտի շտկվի, […]

Աշխատանքներ են տարվում ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար (լրացված)

ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները համատեղ աշխատում են` ՌԴ տարածում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար: Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար: Տեղում աշխատանքները կազմակերպելու համար այսօր ՌԴ են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի […]

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը մտահոգություն հայտնեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարին վերագրվող հայտարարության կապակցությամբ

Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հանդես եկավ ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը: ԵԱՀԿ մշխատական խորհրդի նիստին ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց ԺՀՄԻԳ տնօրենի այս շաբաթ Բաքու կատարած այցելության և նրա ունեցած հանդիպումների վերաբերյալ ադրբեջանական […]

Հայտնի են Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի բոլոր զոհերի անունները

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը ներկայացրել է Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների անունները։ Դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը ՌԴ քաղաքացի է, երկուսը՝ ՀՀ քաղաքացի: Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ […]

Նախնական վարկածով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը

Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ նախնական վարկածով՝ վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: «Նախնական տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու բախվել է ճամփեզրին կանգնած ավտոքարշակին»,- ասված է հաղորդագրությունում: ՆԳՆ-ում հաստատել են, որ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ստեղծվել […]

ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում նախագահությունը փոխանցվեց Բելառուսին

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը նախագահեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Համատեղ նիստը մեկնարկեց նեղ կազմով, ապա շարունակվեց ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը` նախարար Նալբանդյանը, մասնավորապես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի