14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վթարված ավտոբուսի վարորդները վերջերս կրկին խախտել էին ճանապարհատրանսպորտային կանոնները․ НТВ-ի անդրադարձը /վիդեո/

Այսօր Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով 5 զոհ եւ 27 վիրավոր կա։ Ռուսական НТВ-ն տեղեկացնում է, որ վթարված ավտոբուսի վարորդները վերջերս պատասխանատվության էին ենթարկվել՝ ճանապարհա-տրասնսպորտային կանոնները խախտելու համար։

Նախնական վարկածով՝ վթարը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ վարորդը քնել է ղեկին, սակայն միայն փորձաքննությունը կպարզի իրական պատճառները։ Սակայն արդեն հայտնի է՝ ավտոբուսի երկու վարորդներն էլ մի քանի անգամ պատասխանատվության են ենթարկվել՝ անվտանգության ամրագոտին չկրելու եւ արագությունը գերազանցելու համար։

Ոստիկանները նշել են նաեւ, որ ավտոճանապարհը, որտեղ տեղի է ունեցել վթարը, լավ լուսավորված է, այդ առումով խնդիրներ չէին կարող առաջանալ։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ