04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամպագորգոռ հայտարարությունները օդի մեջ մնացին. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց  ՏԻՄ ընտրությունների արդյունքները և խոսեց դրանց հնարավոր ազդեցությունների մասին ԱԺ առաջիկա ընտրությունների վրա:

Մանրամասնելով ասելիքը սոցիոլոգը նկատեց.

«Քաղաքական դաշտում վերջին տարիներին տեսանք, թե ինչպիսի վերաձևումներ եղան, ինչի ժամանակ ԲՀԿ-ն տրոհվեց, ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ ու վերակազմավորվեց, ՀՅԴ-ն վերադարձավ կոալիցիա: Իշխանական կյանքը վերաձևավորման փուլում է այժմ: Առաջ են եկել ու գալիս են ԲՀԿ-ից անջատված, բեկորային կուսակցություններ: Նոր դեմքեր են ի հայտ գալիս, և ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ինչ կլինի հետագայում»:

Ադիբեկյանը ընդգծեց, որ ՏԻՄ ընտրությունները փորձաքար են դառնում և կարող են ազդել ընտրողների նախապատվությունների վրա:

«Այն կուսակցությունները, որոնք չեն հաղթահարել տոկոսային շեմը մնում են օդի մեջ: Նրանց ամպագորգոռ հայտարարությունները, թե գալու են իշխանության՝ դեռ մնում են օդի մեջ»,-ընդգծեց Ադիբեկյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ