11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարդենիսցիները փակել էին Քարվաճառ տանող ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին մ ի քանի ժամ շարունակ վարդենիսցիները փակել են  Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը։

Այս մասցին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում  հայտնել է , որ վարդենիսցիները բողոքում են կարտոֆիլի մթերման գնից:

Վարդենիսցիները  ԱԺ պատգամավորին հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը կարտոֆիլի համար գոնե պետք է սահմանի 55-60 գնման գին, որպեսզի իրենք նվազագույն շահույթ ունենան։

Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում զրուցել է Գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ։ Վերջինս խոստացել է, որ այս շաբաթ կայցելի Գեղարքունիք և հարցը կքննարկի թե վարդենիսցիների, թե Պաշտպանության նախարարության հետ։

Պատգամավորը խոստացել է  հարցը բարձրացնել նաև ԱԺ-ում։

Վարդենիսցիներն արդեն բացում են Քարվաճառ տանող ճանապարհը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ