04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2016

Որևէ մեկը որևէ մեկին դեռ չի մերժել. Հ. Բիշարյանը կոչով է դիմում

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկումների մեջ է և չի մերժել «Լուսավոր Հայաստանի» առաջարկը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԲՀԿ-ին ու «Հայկական վերածնունդին» կոչ էր արել միանալ իրենց՝ Վանաձորի քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու համար: Ի պատասխան Հայկական վերածնունդն էլ Լուսավոր Հայաստանին էր կոչ արել միանալ իրենց: «Ես […]

« ՀՀԿ-ի թեկնածուին մեր քվեները չեն գնալու»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ միանշանակ է՝ Վանաձորում ՀՀԿ-ի թեկնածուին ԲՀԿ-ի քվեները չեն գնալու: «Քվեները գնալու են ընդդիմությանը: Հիմնական բանակցությունները պետք է գնան Լուսավոր Հայաստանի և Հայկական վերծննդի միջև, ինչ համոզման որ իրենք կգան, ԲՀԿ-ն պատրաստ կլինի սատարել միասնական ընդդիմության կոնսոլիդացված լուծմանը: Մենք եթե հիմա միանանք Էդմոնին կամ Հայկական […]

Եռօրյա տոն Էջմիածնում /վիդեո/

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է Հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ […]

Նորամարգ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ  Արարատի մարզի Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի թիվ 24 տան բակում այրվել է Ռ. Կ.-ին պատկանող 250 հակ անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին:

«Առաջարկն ում ուղղված է, թող նրանք էլ քննարկեն»

«Դե դա իմ քննարկելու հարցը չի, առաջարկն ում ուղղված է, թող նրանք էլ քննարկեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ ԲՀԿ-ին ու ՀՎԿ-ին արած առաջարկին՝ միավորվել Վանաձորի ավագանու ընտրություններում ու քաղաքապետ ընտրվել: Իր կուսակցության առաջիկա […]

«Դաշնակցությունը» լուրջ հետևություններ պիտի անի (վիդեո)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նա նշեց, որ ՀՅԴ-ն չի ունեցել որևէ համայնքապետ, որը գործող […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր գործերում ակներեւ է հավատարմությունը մարդասիրության եւ ճշմարտության նկատմամբ: Հասարակ մարդու, ժողովրդի, երկրի մասին Ձեր պատումները շարունակությունն ու զարգացումն են մեր նոր գրականության հարուստ ավանդույթների: Դուք ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից […]

Եկեք, Կիկոսի մահը չսարքենք. Նաիրա Զոհրաբյանը՝ Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուց

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ժամանակավրեպ է համարում լրագրողների հարցը, թե ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուց հետո քննարկել են, թե ո՞վ է լինելու հաջորդը: «Կարծում եմ՝ ձեր հարցը խիստ ժամանակավրեպ է, երբ որ Տիգրան Ուրիխանյանը 15 օր հետո կվերահաստատի մանդատից հրաժարվելու դիմումը, այն ժամանակ կխոսենք: Եկեք՝ Կիկոսի մահը չսարքենք, մենք […]

Սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համաձայնությանը՝ Ղարաբաղի հարցով հանդիպման համար․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի համաձայնությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական հանդիպումը անցկացնեն։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Հուսով ենք՝ նախագահները կհամաձայնվեն հաջորդ հանդիպմանը։ Վայրն ու ժամկետները դեռ հստակ չեն»,- ասել է նա՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրենք աշխատում են կողմերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի