19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:

«Ձեր գործերում ակներեւ է հավատարմությունը մարդասիրության եւ ճշմարտության նկատմամբ: Հասարակ մարդու, ժողովրդի, երկրի մասին Ձեր պատումները շարունակությունն ու զարգացումն են մեր նոր գրականության հարուստ ավանդույթների:

Դուք ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից եք, որի ստեղծագործություններում առկա են մտավորականի ցավն ու մտահոգությունը, ինչպես նաեւ անսահման սերն ու հավատը հարազատ երկրի ապագայի հանդեպ:

Ձեր հրապարակախոսական գրիչը միշտ եղել է սուր եւ արդիական, արծարծել հասարակությանը հուզող հրատապ հարցեր, ուշադրություն հրավիրել կարեւոր խնդիրների վրա եւ առաջարկել իրատեսական լուծումներ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նոր ստեղծագործական հաջողություններ»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ