28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եկեք, Կիկոսի մահը չսարքենք. Նաիրա Զոհրաբյանը՝ Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուց

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ժամանակավրեպ է համարում լրագրողների հարցը, թե ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուց հետո քննարկել են, թե ո՞վ է լինելու հաջորդը: «Կարծում եմ՝ ձեր հարցը խիստ ժամանակավրեպ է, երբ որ Տիգրան Ուրիխանյանը 15 օր հետո կվերահաստատի մանդատից հրաժարվելու դիմումը, այն ժամանակ կխոսենք: Եկեք՝ Կիկոսի մահը չսարքենք, մենք չենք էլ քննարկում նման բան, որովհետև՝ որովհետև… »,-լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե նման որոշման պատճառը հնարավոր է Նաիրա Զոհրաբյանի կոչը լինի այն ԲՀԿ-ականներին, ովքեր չեն կիսում ԲՀԿ-ի կարծիքը վայր դնեն մանդատները, ԲՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե բացարձակապես չի կարծում, որ իր հայտարարությունն է պատճառը. «Չեմ մտածում, որ դա է խնդիրը, հետո ես ասել եմ, որ կանոնակարգը պետք է մշակվի 2017թ-ի խորհրդարանակն ընտրոթյունների համար, հասկանալի է, որ նոր կանոնակարգը, որը կքննարկվի դեկտեմբերից ոչ շուտ, գործելու է 17-ի դեպքում, խոսքը չի վերաբերել այս խորհրդարանին և տրամաբանությունից դուրս էր, որ երեք ամսվա համար ես նման հայտարարություն անեի»,-ասաց Զոհրաբյանը և խնդրեց Ուրիխանյանին վերաբերող բոլոր հարցերով դիմել հենց Ուրիխանյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ