27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2016

«Հայաստանը մեծամասշտաբ փոփոխությունների փուլում է»

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին   Հայաստանը մեծամասշտաբ փոփոխությունների փուլում է։ Իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների ալիքը մեծ ընդգրկում ունի, դրանք տարբեր ոլորտներում ու շերտերում են։ Լայնածավալ փոփոխությունները մեկնարկել են դեռևս անցյալ տարի սահմանադրական բարեփոխումներով, այժմ արդեն տեղափոխվում են քաղաքական, ընտրական, կառավարման, տնտեսական, պաշտպանական և բազում այլ […]

Արե’ք դա ձեր երեխայի համար

Ձեզ ենք ներկայացնում 8 պատվիրան ծնող-երեխա փոխհարաբերության վերաբերյալ. հաղորդում է karpachoff.com-ը: 1. Մի՛ սպասեք, որ ձեր երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք կամ այնպիսին, ինչպիսին, որ դուք եք պատկերացրել: Օգնե՛ք նրանց դառնալ ոչ թե ձեր, այլ իրենց նման: 2. Մի՛ պարտադրեք երեխային վճարել այն ամենի համար, ինչ արել եք նրա համար: Դուք նրան կյանք եք […]

«Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է»

Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 4-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Ուսուցիչը հանրային արժեք է: Այսպիսին է մոտեցումը բոլոր այն երկրներում, որտեղ գրանցված են մեծ հաջողություններ կրթության ոլորտում: Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի տոնն է, և այն նշվում է աշխարհի 100-ից ավելի պետությունններում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Դանիայում և այլն: Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և […]

Բացառիկ հնարավորություն է տրվել (վիդեո)

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ընդդիմությանը բացառիկ հնարավորություն է տրվել միավորվել ու քաղաքապետ ընտրել ընդդիմությունից, ոչ թե ՀՀԿ-ից: Մանրամասները՝ տեսանյութում:

«Հուսով եմ՝ նոր կառավարությունը կարձանագրի դրական տեղաշարժ հանրային կյանքի բոլոր ոլորտներում» /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում ձեւավորվել է մի իրավիճակ, որը պահանջում է խաղի նոր կանոններ: Վերջին զարգացումներն ակնառու դարձրեցին բարեփոխումներից բխող համակարգային, լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այլեւս ձեւավորված է նոր կառավարություն, որը, հուսով եմ, կներկայացնի այնպիսի հավակնոտ ծրագրեր, որոնց իրականացումը հնարավորություն կտա արձանագրել դրական […]

Վախեցե՛ք սրանից, պարոնա՛յք։ Ասեմ, որ ես էլ եմ վախենում. Թևան Պողոսյան

ԱԺ-ում հայտարարությունների ժամին պատգամավոր Թևան Պողոսյանի  հայտարարության տեքստը: Հարգելի՛ գործընկերներ, Վերջին երկու օրվա մեջ իշխանությունը ներկայացնող՝ առնվազն տասնյակից ավել շատ հարգարժան քաղաքական գործիչներ հասցրել են ասուլիս ու ինտերվյու տալ այն մասին, որ ժողովուրդը շարունակում է վստահել հանրապետականին, որ հանրապետականը շարունակում է վստահորեն առաջնորդել քաղաքական դաշտը, որ հաղթել են այստեղ, հաղթել են այնտեղ, հաղթելու եք երրորդ […]

Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը թարգմանվել է թուրքերեն

Պոլսում գործող հայկական «Aras» հրատարակչությունը լույս է ընծայել Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպի թուրքերեն տարբերակը` «Sessiz Ricat» վերնագրով: Գիրքը թուրքերեն են թարգմանել Մարալ Աքթոքմաքյանը և Արթուն Գեբենլիօղլուն: Թուրքերեն տարբերակը խմբագրել է «Aras» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը («Ակոս» հայկական թերթի նախկին խմբագիր-EH): Քոփթաշը կարևորել է գրքի թուրքերեն հրատարակությունը` նշելով, որ ցեղասպանությունից ընդամենը 12 տարի […]

«Էս ո՞նց եղավ, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, էն մեկին քվեարկեցին, շատ պարզ եղավ»

ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահի ընտրության մասին իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին. «Նախորդ կիրակի տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց որպես վստահված անձ մասնակցել եմ, այդ ընտրությունների արդյունքում ևս մեկ անգամ հասկանալի դարձավ, որ մեզանում ընտրական հանձնաժողովների դերն ու նշանակությունը ընտրությունների արդյունքների ձևավորման գործում չափազանցված է»,-ասաց Փաշինյանը: […]

«Կներեք, բայց մենք մեղավոր չենք, որ մեր ընդդիմադիր գործիչները որդեգրել են միմյանց վարկաբեկելու գործելաոճը» (վիդեո)

«ԿԸՀ-ի դերն ընտրական գործընթացներում շատ մեծ է, և ես հեռու եմ այն մտքից, որ ՀՀ քաղաքական ուժերն ընդհանրապես իդեալական են, բայց պետք է փաստեմ, որ վերջին տարիներին ընտրական գործընթացներում առաջընթաց է նկատվել, և սրա մեջ իր դերն ունի նաև Ազգային ժողովի, ԿԸՀ-ի ու հենց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դերը»,-այսօր Ազգային ժողովում ԿԸՀ անդամների թեկնածության հարցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի