28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արե’ք դա ձեր երեխայի համար

Ձեզ ենք ներկայացնում 8 պատվիրան ծնող-երեխա փոխհարաբերության վերաբերյալ. հաղորդում է karpachoff.com-ը:

1. Մի՛ սպասեք, որ ձեր երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք կամ այնպիսին, ինչպիսին, որ դուք եք պատկերացրել: Օգնե՛ք նրանց դառնալ ոչ թե ձեր, այլ իրենց նման:

2. Մի՛ պարտադրեք երեխային վճարել այն ամենի համար, ինչ արել եք նրա համար: Դուք նրան կյանք եք տվել, նա ինչպե՞ս կարող է դրա համար վարձահատույց լինել:

Շնորհակալության հավիտենական գաղտնիքը այն է, որ նա էլ իր հերթին ինչ-որ մեկին ծնունդ կտա, տարիներ անց վերջինս ևս մեկին ծնունդ կտա և այդպես շարունակ:

3. Մի՛ լցրեք երեխայի կյանքը ձեր վիրավորանքներով և աններողամտությամբ, այլապես ծերության օրում չար պտուղ կունենաք, որովհետև ինչ ցանեք, այն էլ կհնձեք:

4. Նրա խնդիրներին մի՛ մոտեցեք բարձրից: Հավատացե՛ք՝ որքան ձեզ է դժվար հաղթահարել ձեր խնդիրները, այնքան էլ նրան՝ իրենը:

Ամեն մեկին տրվում է իր չափով և եթե նրա չափը ձեզ ծիծաղելի է թվում, ապա հիշեք, որ ձեր չափն էլ ծիծաղելի է մեկ ուրիշի համար:

5. Մի՛ նվաստացրեք ձեր երեխային, բայց և մի՛ գերագնահատեք: Եղեք օբյեկտիվ ամեն հարցում:

6. Մի՛ տանջեք ինքներդ ձեզ, եթե չեք կարողանում ինչ-որ բան անել երեխայի համար: Տանջվիր այն ժամանակ, երբ կարող ես, բայց չես անում:

7. Հիշե՛ք, որ երեխան բռնապետ չէ, որ պետք է կառավարի ձեր ողջ կյանքը, այլ պարգև Աստծուց, որ տրված է ձեզ խնամելու, հոգատարություն անելու և սիրելու համար:

8. Սիրի՛ր  քո  երեխային, ինչպիսին էլ նա լինի՝ տաղանդավոր, թե անտաղանդ, առողջ, թե անառողջ, գեղեցիկ, թե տգեղ, հաջողակ, թե անհաջողակ:

Սիրի՛ր նրան, երբ նա փոքր է, երբ երիտասարդ է, երբ հասունության շեմն անցած է, երբ արդեն ճերմակած է:

Սիրի՛ր նրան, որովհետև նա երկնային պարգև է քեզ համար:

 

Աղբյուրը` crossnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ