28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Էս ո՞նց եղավ, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, էն մեկին քվեարկեցին, շատ պարզ եղավ»

ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահի ընտրության մասին իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին. «Նախորդ կիրակի տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց որպես վստահված անձ մասնակցել եմ, այդ ընտրությունների արդյունքում ևս մեկ անգամ հասկանալի դարձավ, որ մեզանում ընտրական հանձնաժողովների դերն ու նշանակությունը ընտրությունների արդյունքների ձևավորման գործում չափազանցված է»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ընտրական պրոցեսում արձանագրում է ոչ այնքան ընտրությունների արդյունքները, որքան արձանագրում է, թե ով է տվյալ պահին իշխանությունը. «ԿԸՀ-ն հայտարարել է մի թիվ, ու օրինակ քաղաքական ուժը թավշյա հեղափոխության միջոցով նախագահական նստավայրը գրավում է և փաստացի վերցնում իշխանությունը»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ վերջին ՏԻՄ ընտրությունների արդունքներով ընտրական արդյունքներն 90%-ով ձևավորվել են տեղամասեր եկած քաղաքացիների արված քվեարկության շնորհիվ: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում անշահախնդիր ձևով քաղաքականությամբ հետաքրքրվողների 95 տոկոսը և ավելին կոնկրետ շահագրգռվածություն ունի. «Ես վստահ չեմ՝ սա պատճառ է, թե հետեւանք. ՀՀ-ում քաղաքականությա մեջ ներգրավված գաղափարական մարդ կամ ընդհանրապես չկա կամ զրոյական տոկոս է, ես նկատի ունեմ քաղաքական էլիտան և ընտրողը, իրան շատ կոնկրետ հետաքրքիր է իր քյարը, վերջնական արդյունքում իր համար ավելի կարևոր է ատամի պրոթեզի հացը կարո՞ւմ ես լուծես, էրեխու վարձը կարո՞ւմ ես տաս, իրան գործի կարո՞ւմ ես ընդունես, իր ռեցեդեվիստ ախպորը բանտից կարո՞ւմ ես հանես, էս է քաղաքական գործոնը, ու հասկանալի է, որ ՀՀ-ում հիմնական քաղաքական գործոնը փողն է: Հիմա մենք նայում ենք՝ էս ո՞նց եղավ, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, էն մեկին քվեարկեցին, շատ պարզ եղավ՝ իրանք ամենամեծ փողն ոնց ծախսել էս ընտրությունների վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այն պարտադիր չի, որ հենց ընտրական պրոցեսների ժամանակ օգտագործվեր, եղել է նաև բարեգործության տեսքով:

Սա մեր քաղաքական իրողություններն է, ամփոփելով ուզում եմ ասել, ուրեմն Գյումրիում ու Վանաձորում ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ Գյումրիում իրար հետ ստացել են ձայների 72 տոկոսը, Վանաձորում՝ 65 տոկոսը: Էդ չորս ուժերը 2008-ից հետո տարբեր փուլերով եղել են իշխանության, էս քաղաքիցներն իրենց ընտրություններով ուղիղ արձանագրեցին իրենց համահեղինակությունը 2008 թվականից հետո ՀՀ-ում տեղի ունեցած բոոր արատավոր երևույթներին: Սա փաստ է, որը հնարավոր չի հերքել»,-եզրափակեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ