28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հուսով եմ՝ նոր կառավարությունը կարձանագրի դրական տեղաշարժ հանրային կյանքի բոլոր ոլորտներում» /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում ձեւավորվել է մի իրավիճակ, որը պահանջում է խաղի նոր կանոններ: Վերջին զարգացումներն ակնառու դարձրեցին բարեփոխումներից բխող համակարգային, լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այլեւս ձեւավորված է նոր կառավարություն, որը, հուսով եմ, կներկայացնի այնպիսի հավակնոտ ծրագրեր, որոնց իրականացումը հնարավորություն կտա արձանագրել դրական տեղաշարժ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Դա լինելու  է երկարատեւ գործընթաց, եւ իշխանությունն անելու է հնարավորը դրական արդյունքների ապահովման ուղղությամբ:

Հարգելի գործընկերներ,

Օրերս Հայաստանի շուրջ 400 համայնքում տեղի ունեցան ընտրություններ: Գյումրիում եւ Վանաձորում այդ ընտրություններն առաջին անգամ ընթացան կուսակցական ցուցակներով: Մի բան ակնհայտ է՝ ընտրությունները մրցակցային էին, իսկ արդյունքները՝ հիմնականում սպասելի: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում խորհրդարանական համակարգին անցումը կայացած փաստ է, որտեղ առաջնային են դառնում ոչ թե անձերի միջեւ բախումները, այլ կուսակցությունների դերն ու նրանց միջեւ առկա ազատ մրցակցությունը: Ավելին՝ հեռու լինելով «մեր դեմ խաղ չկա» ժանգոտած սկզբունքից՝ հարկ եմ համարում նշել՝ ընտրության արդյունքներով արձանագրվեց, որ Հանրապետականը շարունակում է մնալ քաղաքական դաշտի առանցքային եւ ամենաազդեցիկ խաղացողը, իսկ ընդդիմադիր դաշտում ի հայտ եկան նոր ֆավորիտներ:

Այս ամենը հույս է ներշնչում, որ քաղաքական ապագա  գործընթացները կընթանան քաղաքական մշակույթի եւ ազնիվ մրցապայքարի կանոններով, քանի որ դա է մեր քաղաքացիների շահերից բխող միակ ճշմարիտ ուղին:

Շնորհակալություն ուշադրության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ