Պոլ Ուոքերի հիշատակին նվիրված տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում /վիդեո/

Ռեփեր Ուիզ Խալիֆը տեսահոլովակ է թողարկել՝ ի հիշատակ դերասան Պոլ Ուոքերի, ով զոհվեց ավտովթարի արդյունքում։ «See You Again» տեսահոլովակն արդեն ռեկորդներ է սահմանում՝ այն արդեն 2 միլիարդ դիտում է ունեցել։ Տեսահոլովակում ռեփերն օգտագործել է «Ֆորսաժ 7» ֆիլմի կադրերից։ Սա վերջին ֆիլմն է, որում նկարահանվել է Ուոքերը։