Պարանոցից պոկել ու հափշտակել է ոսկե շղթան

Օգոստոսի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սվետլանա Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան քաշել-պոկելու միջոցով հափշտակելու մասին: Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, 1986 թ. ծնված Հակոբ Խ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: