28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ փոխեց ապրիլյան պատերազմը

«Ինչ որ բան փոխվել է, մոտեցումներ ու տարբեր հարցերի վերաբերյալ գիտակցումն է փոխվել, տարբերորոշումներ այլ ձևով են կայացվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին  գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդյոք պաշտպանության ոլորտում զգալի փոփոխություններ եղել են, թե ոչ:

«Առաջնագծում, ընդհանրապես եթե նայենք մոտեցումը մարտահրավերներին, եթե նայենք ինժեներական կապի, խորքային դիտարկումների, սպառազինությունների առումով բաներ կան, որ փոխված են, բայց որ ասեմ ամբողջովին ինձ դա բավարարում է, բնականաբար` ոչ»,-հավելեց պատգամավորը: Նկատենք, որ քառօրյա պատերազմի արդյունքում պաշտպանության ոլորտում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնց մասին հասարակությունը նախկինում չէր գուշակում, եղան մի շարք քննադատություններ: Այնուհետ եղան «կադրային» փոփոխություններ, մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից:

Հարցին արդյոք այդ փոփոխություններով եղած խնդիրները հնարավոր է լուծել, նա արձագանքեց. «Խնդիրը մենք պետք է դնենք ոչ թե մի քանի մարդկանց փոխարինելով, այլ մեղավորներին պատժելով, որ այդ նոր մարդիկ էլ հասկանան, որ պետք է այլևս նույնը չկրկնեն և կարողանան դա զգալ: Բայց դա միայն և միայն բանակով չէ, մենք պետք է հասկանանք, որ եթե այդ փոփոխությունները չլինեն համակարգային, չփոխվի նաև տնտեսությունը, քաղաքացիական կյանքում այդ փոփոխությունները տեղի չունենան, հարատև չեն լինելու բանակի փոփոխությունները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ