Նա չի եկել ինչ-որ կարճաժամկետ հարցեր լուծելու

«Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի՝ ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունները դրական փոփոխություններ մտցնեն մեր երկրի տնտեսության մեջ: Նա չի եկել` ինչ-որ կարճաժամկետ հարցեր լուծելու: Նա ՌԴ կողմից նշանակվել է որպես վարչապետ բավականին երկարաժամկետ աշխատելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Վերջինս շեշտեց՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ի վրա միայն վարչապետի նշանակումով չի ավարտվում: «Հնարավոր է, որ անցկացվեն ֆորումներ, որտեղ ներկա կգտնվեն ռուսաստանցի ու հայաստանցի գործարարներ, ովքեր կխոստանան ներդրումներ կատարել ՀՀ-ում Կարապետյանի վարչապետության օրոք: Անշուշտ սա հարյուր տոկոսով պնդել չեմ կարող, բայց շատ հավանական վարկած է», – ընդգծեց քաղտեխնոլոգը: