15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քննարկվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում այսօր  տեղի է ունեցել ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով աշխատանքային հանդիպում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի Հավասարության բաժնի խորհրդական Տիկլի Օիկարինեն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր  քննարկել միջազգային  փորձն ու մշակել Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ իրավական մեխանիզմներ:

ՀՀ ԱՆ օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի նվազեցմանն ուղղված Եվրոպայի խորհրդի բոլոր ջանքերի համար, այնուհետև ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստ է համագործակցել և ԵԽ մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացնել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա պայքարի լիարժեք պաշտպանություն: «Ներկայում Արդարադատության նախարարությունը մշակում է նաև Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակն է  ոլորտի համալիր կարգավորումը: Այս առումով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու իրավական լուծումների որդեգրումը  կնպաստի արդյունավետ իրավական կառուցակարգերի ամրագրմանը՝ խնդրո առարկա բնագավառում»,- ասել է  Բագրատ Ղազինյանը:

Եվրոպայի խորհրդի Հավասարության բաժնի խորհրդական Տիկլի Օիկարինեն մշտական համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն է  հայտնել:

Քննարկման ընթացքում նախարարության աշխատակիցները փորձագետից հետաքրքրվել են մի շարք արդիական հարցերի վերաբերյալ այդ բնագավառում լավագույն փորձ համարվող իրավակարգավորումներով, ինչպիսիք են օրինակ՝ ընտանեկան բռնությունը քրեականացնող առանձին հանցակազմի ներառման անհրաժեշտությունը քրեական օրենսգրքում կամ դրա նախատեսումը գործող առանձին հանցակազմերում, հատուկ հիմնադրամի ստեղծման նպատակահարմարությունը, որը ֆինանսավորվելու է բռնություն գործած անձանց տուգանքներից, ինչն էլ հետագայում ծառայելու է տուժածների սոցիալական խնդիրները լուծելուն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ