16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր Երևանի ժամանակով 22:00ին

Պետական ծառայողը հոգևոր ծառայողի նման մշակ է Աստուծո արտում: Ամեն մեկս մեր չափով պատասխանատվություն ունենք այդ արտի համար: Նախագահը երկրի չափով, Կաթողիկոսը եկեղեցու չափով, մենք էլ մեր բարեկամների ու ընկեների չափով: Ում ինչքան տրված է, այնքան պիտի պահանջվի: Մեզ բոլորիս Աստուծո օգնությունն է պետք, որպեսզի պտուղ (սեր) տանք այդ այգում:

Մի բան կա որ շատ հաճելի է Աստուծո առաջ՝ երբ մենք իրար համար աղոթում ենք ու իրար համար Տիրոջից օգնություն խնդրում: Առաքյալն ասում է «ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, մանաւանդ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, … ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ» (Ա.Տմ 2:1-3)

Այսօր Երևանի ժամանակով 22:00ին, ուր էլ լինենք, եկեք մի պահ դադար առնենք, ու գոհություն մատուցենք իրար համար ու աղոթենք մեր նոր վարչապետի ու բոլոր պետական ծառայողների համար, «որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը»: Միայն թէ խնդրում եմ հավատքով արեք: Որովհետև ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ