28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2016

Բողոքում է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանից: «Վերաքննիչ քրեական դատարան բողոք եմ ներկայացրել սահմանի հատման փորձի վերաբերյալ վճռի մասով»,-նշել  փաստաբանը: Նշենք, որ Վալերի Պերմյակովը ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար ազատազրկվել է […]

Չեմ կարծում՝ քաղաքական դաշտում որևէ մեկից պետք է թույլտվություն հարցնի. ՀՀԿ-ը՝ Ծառուկյանի հնարավոր վերադարձից (վիդեո)

«Հիմա ես չգիտեմ` Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից ես չեմ նկատել, որ բան է փոխվել, նա խոսքի մարդ է, և ես հավատում եմ նրա խոսքին, մնացածը թողնենք ապագային»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հայտարարությունը, թե […]

«Եթե իշխանությունն է խոսում, ուրեմն աղետալի վիճակում է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ կոռումպացված միջավայրում և օլիգարխիկ համակարգում վարչապետը ոչինչ անել չի կարող, հակառակ դեպքում կստացվի իշխանության փոփոխություն: Հարցին, որ եթե օլիգարխիկ համակարգով ոչինչ չի կարող անել, ինչո՞ւ իշխանությունը  գնաց վարչապետի և կառավարության փոփոխության,նա պատասխանեց. «Ժողովուրդը սիրում է փոփոխություններ, հույս ստանալ, և բնական է, որ իշխանությունն ընտրություններից առաջ գնաց թարմացման […]

«Շատ դանդաղ քայլերով առաջ գնալը չի բավարարում մեզ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանն այն քաղաքական գործիչներից է, ով կկարողանա  լուծում տալ այն խնդիրներին, որոնք այսօր խառացել են մեր տնտեսության առաջ: «Ե՛վ քաղաքական ուժերին, և՛ նախորդ վարչապետին, և՛ նախագահին, չէին բավարարում երկրի տնտեության զարգացման, հասարակության բարեփոխումների տեմպերը: Շատ դանդաղ քայլերով առաջ գնալը չի […]

Ինչո՞ւ է «Ժառանգությունը» պասիվ

«103-ից 97-ը կողմ քվեարկեց ավտորիտարիզմին»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ընտրությանը: Դիտարկմանը, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դեմ է քվեարկել ընդամենը 3 պատգամավոր, ինչպես և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտրության ժամանակ, ինչի՞ մասին է սա խոսում, և արդյոք ընդդիմադիր ժառանգականներն էլ են կողմ […]

Նազըմ Հիքմեթն իրեն հանդիպած ամեն հայից ներողություն էր խնդրում

20-րդ դարի հայտնի թուրք գրող և բանաստեղծ Նազըմ Հիքմեթի խորթ դուստրը պատմել է գրողի անձնական կյանքի, նախասիրությունների և սովորությունների մասին: Թուրքական «odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  Հիքմեթի վերջին կնոջ՝ ռուս Վերա Տուլյակովայի առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Աննա Ստեփանովան խոսել է նաև հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիքմեթի վերաբերմունքի մասին: Թուրք գրողի խորթ դուստրը պատմել է, որ Հիքմեթը […]

Ասել ենք՝ հապաղելու ժամանակ չկա. ՀՀԿ

«Շտապում են մեր ընդդիմադիր գործընկերները, բնականաբար, այլ կարծիք չէի էլ սպասում. մոտ են ընտրությունները և՛ ՏԻՄ, և՛ ԱԺ: Ինչևիցե մենք պատրաստ ենք բոլոր քննադատությունները կիսելու, դրանով հանդերձ լծվելու գործին, որովհետև փոփոխություններն ինքնանպատակ չեն լինում, անձերի փոփոխություն չի, ծրագրային փոփոխություն է՝ հիմնված սահմանադրական փոփոխությունների վրա: Ասել ենք, որ հապաղելու ժամանակ չկա, և ընդունված բարեփոխումները պարտավոր ենք […]

«Անտեր մեզ համար ապրում ենք…». Աղավնաձորում չեն զիջում

Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիները շարունակում են պայքարել: Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղացիները դժգոհ են մնացել մարզպետի հետ հանդիպումից:  Վերջինս խոստացել է , որ մթերված խաղողի դիմաց տրվելիք գումարի  հարցը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո: «Մենք շատ հանգիստ ենք ու մեր իրավունքներն ենք պաշտպանում: […]

Ոչ, ես դրան պատրաստ չեմ. Փոստանջյանը՝ վարչապետ դառնալուց (վիդեո)

«Ես կարծում եմ` այսպիսի նշանակումը մտահոգություն է առաջացրել ոչ միայն հայկական վարչախմբի մոտ, այլ ՌԴ-ի, քանի որ ակնհայտ է, որ այս նշանակումը տեղի է ունեցել Մոսկվայից ու ներկայացվում է Մոսկվայի կողմից: Իհարկե, որևէ ակնկալիքներ այս նշանակումից ես չունեմ, ոչ էլ հանրությունն ունի»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով նոր վարչապետի նշանակումից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի